Вход
ԵՏՀ-ի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրենի տեղակալ է նշանակվել Վիգեն Ենոքյանը

ԵՏՀ-ի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրենի տեղակալ է նշանակվել Վիգեն Ենոքյանը

cf10b73b-0dab-4b78-aeac-3dd64ed22154.jpg
01.06.2020

Վիգեն Ջիվանի Ենոքայնը ծնվել է 1986 թվականի հունվարի 18-ին Հայաստանում։ 2009 թվականին ավարտել է Պետական կառավարման ինստիտուտը «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ։

Աշխատել է Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարության տեխնիկական կարգավորման և չափումների միասնականության ապահովման ոլորտում պետական քաղաքականության վարչությունում տարբեր պաշտոններին։ 2012 թվականից տեղափոխվել է ԵՏՀ, որտեղ անցել է ճանապարհ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության գլխավոր մասնագետ-փորձագետից մինչև ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական (2016 - 2020 թվականներ)։

Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդական է։ Պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրած ավանդի համար» մեդալով։​​