Вход
Ղազախստանում առաջին անգամ քննարկել են ԵԱՏՄ թվային օրակարգը

Ղազախստանում առաջին անգամ քննարկել են ԵԱՏՄ թվային օրակարգը

01.06.2016

Մայիսի 31-ին Աստանայում` ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Կարինե Մինասյանի և Ղազախստանի Հանրապետության Տեղեկատվության և հաղորդակցությունների նախարարի տեղակալ Սակեն Սարսենովի մասնակցությամբ կայացած
«Եվրասիական տնտեսական միության թվային տարածքի ձևավորման մասին» խորագրով կլոր սեղանի շրջանակներում քննարկվել են թվային տեխնոլոգիաների ոլորտում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր շուկայի խոչընդոտները:

Կլոր սեղանի նիստին մասնակցել են Ղազախստանի Տեղեկատվության և հաղորդակցությունների նախարարության և բիզնես համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկման մասնակիցները ծանոթացել են «Թվային Ղազախստան 2020» ազգային ծրագրի նախագծին, էլեկտրոնային տեսքով պետական ծառայությունների ծառայողական մոդելին և վերափոխումների գրասենյակների աշխատանքի մոդելին:

ԵՏՀ ներկայացուցիչները խոսել են ԵԱՏՄ թվային տարածքի ձևավորման շուրջ առաջարկների մշակման հարցերով աշխատանքային խմբի գործունեության ծրագրերի, ինչպես նաև Միության Ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման մասին, որի շրջանակներում արդեն մշակվել է մոտ 50 ընդհանուր գործընթաց: Բացի այդ, քննարկման առարկա է  դարձել ԵԱՏՄ երկրների գերատեսչությունների միջև` վստահված երրորդ կողմի ծառայությունների օգտագործմամբ ոչ թղթային փաստաթղթաշրջանառության ներդրման գործերի ընթացիկ վիճակի հարցը:

Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության կառավարության այն որոշումը, որը վերաբերում է Երրորդ երկրների, այդ թվում ԵԱՏՄ պետությունների ծագման ծրագրային ապահովման (ԾԱ)` պետական և մունիցիպալ հաստատությունների կողմից գնումների նկատմամբ մուտքի արգելքի ներդրմանը: «2015 թվականի հունվարի 1-ից` Միության նորմատիվ ակտերին համապատասխան, ստեղծվել է ԾԱ մշակման ոլորտում ծառայությունների միասնական շուկան, նաև փաթեթային որոշումներով առևտրի ցանկացած սահմանափակումներ բացակայում են, - նշել է Կարինե Մինասյանը: - Այս առնչությամբ Ռուսաստանի կողմից պետական և մունիցիպալ գնումների նկատմամբ Միության մյուս երկրներում մշակված ԾԱ մուտքի սահմանափակումների ներդնումը հանդիսանում է փոխադարձ առևտրի սահմանափակող միջոց: Նմանատիպ սահմանափակումների ու արգելքների ի հայտ գալը ևս մեկ անգամ հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵԱՏՄ թվային տարածքի հարցերի համատեղ քննարկման անհրաժեշտությունը»: