Вход
ԵՏՀ Նախարար Դանիլ Իբրաևը և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Էնթոնի Թայլերը ստորագրել են Համագործակցության հուշագիր

ԵՏՀ Նախարար Դանիլ Իբրաևը և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Էնթոնի Թայլերը ստորագրել են Համագործակցության հուշագիր

01.06.2016

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Դանիլ Իբրաևը և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ԻԱՏԱ) գլխավոր տնօրեն Էնթոնի Թայլերը ԵՏՀ-ի և ԻԱՏԱ-ի միջև Համագործակցության հուշագիր են ստորագրել:

Հուշագրի շրջանակներում սահմանվել են Կողմերի միջև համագործակցության սկզբունքները, ուղղություններն ու ձևերը: Փաստաթուղթն ուղղված է միջազգային օդային փոխադրումների ոլորտի իրավական կարգավորման կատարելագործմանը, դրանց իրականացումը դժվարացնող խոչընդոտների բացահայտմանն ու վերացմանը: Բացի այդ,  այն համակարգում է մաքսային գործառնություններ իրականացնելիս էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տրանսպորտային անվտանգության ապահովման և մաքսային վերահսկողության համար անհրաժեշտ չափորոշիչների ու ընթացակարգերի ներդրման աշխատանքները:

Հուշագրի կնքումը դրական ազդեցություն կունենա օդային տրանսպորտի ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա և կնպաստի Հանձնաժողովի կողմից ֆունկցիոնալ խնդիրների ավելի արդյունավետ լուծմանը:

Տեղեկագիր

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (ԻԱՏԱ) պարբերական առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միավորում է: Գործում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հովանու ներքո: Հանդես է գալիս որպես համաշխարհային ավիատրանսպորտային ոլորտի համակարգող ու շահերի ներկայացուցիչ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թռիչքների անվտանգության և ավիացիոն անվտանգության ապահովումը, թռիչքների իրագործումը, սակագնային քաղաքականությունը, տեխնիկական սպասարկումը, միջազգային չափորոշիչների մշակումը: