Вход
ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայա. «Արժութային ինտեգրման հետ կապված շտապել պետք չէ»

ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայա. «Արժութային ինտեգրման հետ կապված շտապել պետք չէ»

25.05.2015

Մայիսի 22-ին Աստանայի տնտեսական 8-րդ ֆորումի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի մակրոտնտեսության և ինտեգրման հիմնական ուղղությունների հարցերով նախարար Տատյանա Վալովայայի և Բրետտոնվուդսյան թարմացված հանձնաժողովի գործադիր տնօրեն Մարկ Ուզանի հանդիպումը:

ԵՏՀ նախարարը, լինելով Եվրամիության արժութաֆինանսական ինտեգրման ոլորտի փորձագետ, իր տեսակետն է հայտնել համաշխարհային տնտեսության ինտեգրացիոն գործընթացների զարգացման ընթացքի, խնդիրների վերաբերյալ, որոնց հետ այսօրվա դրությամբ բախվում են եվրագոտու երկրները, ինչպես նաև խոսել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ֆինանսական շուկաների ազատականացման միտումների ու ձեռքբերումների մասին:

«Եվրոպացիները ժամանակին ընտրության առաջ էին կանգնած՝ սկզբում ստեղծել տնտեսական միություն, այնուհետեև արժութային միություն, թե հակառակը, - հիշեցրել է Տատյանա Վալովայան: - Պատմությունը ցույց տվեց, որ արժութային ինտեգրաման հետ կապված շտապել պետք չէ, ինչի օրինակ են այն խնդիրները, որոնց հետ այժմ բախվում են եվրագոտու երկրները: Եվրասիական ինտեգրման շրջանակներում մենք բացարձակորեն հստակ հասկանում ենք, որ սկզբում պետք է ստեղծված լինեն համապատասխան տնտեսական նախադրյալներ և լիարժեքորեն գործող միասնական շուկա, իսկ հետո արդեն մենք կարող ենք խոսել ԵԱՏՄ շրջանակներում արժութային  միության ստեղծման մասին»:

Մարկ Ուզանը համաձայնել է համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման կարևորության, ինչպես նաև մակրոտնտեսական ցուցանիշների՝ որպես տարածաշրջանային ինտեգրացիոն դաշինքների շրջանակներում ֆինանսական շուկաների ու արժութային ինտեգրման հաջող ազատականացման համար հիմնարար փաստաթղթերի կոնվերգենցիայի առկայության վերաբերյալ ԵՏՀ նախարարի դիրքորոշման հետ: Նա նաև խոսել է Բրետտոնվուդսյան թարմացված հանձնաժողովի շրջանակներում տարվող փորձագիտական-վերլուծական աշխատանքների մասին:

Բանակցությունների ավարտին Մարկ Ուզանը Տատյանա Վալովայային հրավիրել է մասնակցել Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա հանդիպմանը, որը կանցկացվի այդ տարվա հոկտեմբերին՝ Պերուում, և միջոցառման մասնակցիներին պատմել եվրասիական ինտեգրման զարգացման ընթացքի մասին:

Տեղեկագիր.

Բրետտոնվուդսյան թարմացված հանձնաժողովը ժամանակակից համաշխարհային ֆինանսական ճարտարապետության ու Բրետտովուդսյան ինստիտուտների (Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի) բարեփոխումների վերաբերյալ տեղեկությունների, փորձագիտական գնահատումների և դատողությունների փոխանակման լայն հարթակ է: