Вход
ԵՏՀ նախարար Թաիր Մանսուրովը ելույթ է ունեցել ՄՀՄՊԻ-ում. «2025թ. ԵԱՏՄ-ն կանցնի աշխատանքի լայնամասշտաբ ռեժիմի»

ԵՏՀ նախարար Թաիր Մանսուրովը ելույթ է ունեցել ՄՀՄՊԻ-ում. «2025թ. ԵԱՏՄ-ն կանցնի աշխատանքի լայնամասշտաբ ռեժիմի»

29.05.2015

Մայիսի 28-ին ԵՏՀ Կոլեգիայի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) Թաիր Մանսուրովը ՄՀՄՊԻ-ի Եվրոպական ուսումնական ինստիտուտի ունկնդիրների՝ Ռուսաստանի Դաշնության մոտ 50 նախարարությունների ու գերատեսչությունների պետական ծառայողների առջև հանդես է եկել եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների պատմությանն ու հեռանկարներին նվիրված դասախոսությամբ:

ԵՏՀ նախարարը խոսել է Եվրասիակիան տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷս) ձևավորման պատմության, դրա մարմինների և հաստատությունների, ԵվրԱզԷս-ի հիմքի վրա ստեղծված Մաքսային միության (ՄՄ) և Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) ձևավորման ու գործունեության փուլերի, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) աշխատանքի մեկնարկի մասին:

Դասախոսության ժամանակ նա ուշադրություն է հրավիրել համաշխարհային ինտեգրացիոն գործընթացների տեսական ու գործնական ասպեկտներին, տնտեսական ինտեգրման դասական մոդելին, եվրասիականության, ինչպես նաև Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ում 1994թ, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկած պետությունների Եվրասիական միության նախագծի հիմնական դրույթներին: Այսպիսով, նա ներկայացրել է 1994թ.-ից մինչև 2015թթ. կեսերը եվրասիական տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն իրադարձությունների հետահայացը:

Թաիր Մանսուրովը հատուկ նշել է, որ եվրասիական ինտեգրացիոն միավորումների ստեղծման ժամանակ կիրառվել է Եվրամիության փորձը, որը «ծայրահեղորեն վերաիմաստավորվել և հարմարեցվել է մեր պայմաններին»: Նրա խոսքով՝ «ԵվրԱզԷՍ-ի, ՄՄ-ի, ՄՏՏ-ի և ԵԱՏՄ-ի ստեղծման ժամանակ Եվրամիության փորձի հաշվառումը թույլ է տվել ձևավորել և կիրառել մի շարք նոր մեթոդաբանական լուծումներ»:

ԵՏՀ նախարարի ելույթի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, ինչպես նաև այն առավելություններին, որոնք ստացել են անդամ պետությունները Միության աշխատանքների մեկնարկից հետո:

Նախարարը մանրամասն լուսաբանել է համակարգված էներգետիկ քաղաքականության իրականացման և Միության էներգառեսուրսների ընդհանուր շուկաների փուլային ձևավորմանն ուղղված ԵՏՀ-ի համակարգային աշխատանքը իր իրավասության տակ գտնվող ոլորտներում, համաձայնեցված քաղաքականության իրականացումը ավտոմոբիլային, օդային, ջրային և երկաթուղային տրանսպորտի ոլորտներում, տրանսպորտային ծառայությունների և միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը, ամբողջական տարանցիկ ներուժի իրացումը; Միության անդամ պետությունների օրենդրության ներդաշնակեցումը՝ հաշվի առնելով միասնական սկզբունքների ու բնական մենաշնորհների սուբյեկտների կարգավորման ընդհանուր կանոնները:

Մասնավորապես Թաիր Մանսուրովը խոսել է 2015թ. մայիսի 8-ին պետությունների ղեկավարների կողմից ընդունված ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման հայեցակարգի և 2016-2025թթ. ընկած ժամանակահատվածում կաբոտաժային ավտոմոբիլային բեռնափոխադրումների փուլային ազատականացման ծրագրի մասին: Նա նաև նշել է, որ արդեն 2015թ. հունվարի 1-ից անդամ պետությունների տարածքում գրանցված փոխադրողները միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներն (երկկողմանի, տարանցիկ, այլ անդամ պետությունների միջև) իրականացնում են առանց թույլատրելիության հիմքի վրա: Մինչև տարվա վերջ ծրագրվում է ընդունել գազի ընդհանուր շուկայի և նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգեր, ինչպես նաև նավագնացության մասին միջազգային պայմանագիր:

Ելույթից հետո Թաիր Մանսուրովը պատասխանել է ամենից առաջ բարդ արտաքին պայմաններում Միության աշխատանքների հեռանկարների գնահատման հետ կապված ունկնդիրների հարցերին: «Մենք դեռ շատ անելիքներ ունենք, ստեղծվող Միության լիարժեք աշխատանքի ուղղությամբ», - նշել է ԵՏՀ նախարարը: - Տնտեսության մեջ և փոխադարձ առևտրում անհրաժեշտ է հաղթահարել մի շարք խնդիրներ և էլ ավելի արագացնել ինտեգրացիոն գործընթացները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկրները հասել են տնտեսական և ֆինանսական համակարգի զարգացման տարբեր աստիճանի, այդ երկրների տնտեսություններում պետական մասնակցության բաժինը տարբեր է, դրանք ոչ միատեսակորեն են ներգրավված համաշխարհային տնտեսական գործընթացներում և ապրանքների, ծառայությունների, վարկերի ու ներդրումների գլոբալ հոսքերում: Սակայն ինտեգրացիոն գործընթացների բոլոր մասնակիցների արդյունավետ փոխգործակցության դեպքում այդ խնդիրները լիովին հաղթահարելի են: Եվ, անկասկած 2025թ.-ին ընդառաջ ԵԱՏՄ-ն կանցնի աշխատանքի լիամասշտաբ ռեժիմի»:

Հանդիպման ավարտին Թաիր Մանսուրովը մասնակիցներին ներկայացրել է 2014-2015թթ. ռուսերենով և անգլերենով հրատարակված գրքերը. «Նուրսուլթան Նազարբաևի կյանքի կոչված Եվրասիական նախագիծ: Եվրասիական նախագծի 20-ամյակին: 1994-2014» և «Եվրասիական տնտեսական ինտեգրում. փորձ և հեռանկարներ»:

ՄՀՄՊԻ այցելության շրջանակներում Թաիր Մանսուրովը հանդիպում է ունեցել նաև ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ: Կողմերը քննարկել են ժամանակակից եվրասիական ինտեգրման զարգացման հեռանկարները, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության հարցեր, ինչպես նաև ԵՏՀ-ի և ՄՀՄՊԻ-ի միջև հնարավոր համագործակցության ուղղությունները: