Вход
ԵՏՀ Նախարար Սերգեյ Սիդորսկի. «Ներմուծման փոխարինումն ու մրցունակ արտադրանքի արտադրությունը ԱԱՀ ոլորտի առանցքային խնդիրներից են»

ԵՏՀ Նախարար Սերգեյ Սիդորսկի. «Ներմուծման փոխարինումն ու մրցունակ արտադրանքի արտադրությունը ԱԱՀ ոլորտի առանցքային խնդիրներից են»

01.04.2016

Մարտի 3-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Սերգեյ Սիդորսկին և Միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտան մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության Գյուղատնտեսության ու պարենի նախարարության կոլեգիաների համատեղ նիստին: Համատեղ կոլեգիային դիտարկվել են  Ռուսաստանի և Բելառուսի միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում 2015 թվականի աշխատանքների ու համագործակցության զարգացման արդյունքներն ու քննարկվել ԱԱՀ ոլորտում հետագա փոխգործակցության հարցերը:

Նիստին ելույթ ունենալով, ԵՏՀ Նախարարը նշել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում Բելառուսի և Ռուսաստանի նշանակալի ավանդը: «Սա համարում եմ ագրարային արտադրության կայունության և մրցունակության բարձրացման հարցերի շուրջ երկրների փոխգործակցության ակտիվացման համար լավ օրինակ: Հենց սրան է ուղղված Եվրասիական միության երկրների կողմից իրականացվող համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականությունը»,- ընդգծել է Սերգեյ Սիդորսկին:

Կոլեգիայի անդամները տեղեկացվել են Հանձնաժողովի կողմից տարվող՝ ԵԱՏՄ երկրների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման կանխատեսումների, գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների նկատմամբ առաջարկի ու պահանջարկի կանխատեսումների ձևավորման աշխատանքների մասին: Ինչպես նաև սերմերի և ցեղական արտադրության, բիոտեխնոլոգիաների, սննդի և վերամշակվող արդյունաբերության ոլորտներում տեխհարթակների ստեղծման, ակվակուլտուրայի և մելիորացիայի ոլորտում ինտեգրացիոն փոխգործակցության խորացման մասին առաջարկությունների մշակման աշխատանքներին:

Անդրադառնալով եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների փոխլրացվելիության հարցերին, ԵՏՀ Նախարարն առաջարկել է ավելի արդյունավետ օգտագործել Հանձնաժողովի մշակումները: «Գյուղատնտեսության և պարենի հիմնական արտադրանքների գծով ԵԱՏՄ պետությունների պահանջարկի ու առաջարկի կանխատեսումների ձևավորումը Միության ներքին շուկայում թույլ է տալիս լավարկել մրցունակ արտադրանքի արտադրության և Միության ներքին շուկայում սպառման ծավալները: Կարևոր է, որ կանխատեսման գործիքը թույլ է տալիս ոչ միայն խորացնել ինտեգրման գործընթացները, գնահատել անդամ պետությունների արտահանման հնարավորությունները, պարենային ինքնապահովվածության վիճակը, այլև սահմանել ներմուծման փոխարինման նշաձողեր և ստեղծել ներմուծման փոխարինմանն ուղղված իրական ծրագրեր»,– նշել է Սերգեյ Սիդորսկին:

Տեղեկագիր

Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության Գյուղատնտեսության ու պարենի նախարարության կոլեգիաների համատեղ նիստերն անցկացվում են պարբերական հիմունքներով` տարին մեկ անգամ: