Вход
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի աշխատանքային այցը Ղազախստան

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի աշխատանքային այցը Ղազախստան

24.02.2021

2 – 3 մարտին նախատեսվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի աշխատանքային այցը Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն):

Ծրագրում՝ հանդիպումը Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նախագահ, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ինչպես նաև ղազախստանցի ձեռնարկատերերի հետ:

2021 թվականին Ղազախստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Պետության ղեկավարի ուղերձում նշված առաջնահերթությունների շարքում են՝ արդյունաբերական համագործակցության զարգացման հարցերը, ԵԱՏՄ ներքին շուկայում արգելքների վերացումը, անդրսահմանային տրանսպորտային ուղիների և լոգիստիկական հանգույցների ներուժի օգտագործումը, թվայնացումը:​