Вход
ԵՏՀ-ը երեք տարով զրոյացրել է տուրքերը թանկարժեք մետաղներ պարունակող՝ զտարկման համար հումքի նկատմամբ

ԵՏՀ-ը երեք տարով զրոյացրել է տուրքերը թանկարժեք մետաղներ պարունակող՝ զտարկման համար հումքի նկատմամբ

IMG00259.jpg
01.03.2021

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան մարտի 1-ին որոշում է կայացրել՝ մինչև 0% նվազացնել թանկարժեք մետաղներ և դրանց միացություններ պարունակող հումքի որոշակի տեսակների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը: Որոշումը հաստատվել է երեք տարի ժամկետով: Համապատասխան տուրքերը այսօր կազմում են մաքսային արժեքի 3-ից մինչև 15%-ը:

Ներկայումս Եվրասիական տնտեսական միությունում թանկարժեք մետաղների շուկայում հումքի աղբյուրների պաշարը բավարար չէ զտարկման գործարանների հզորությունները բեռնավորելու համար: Ընդունված որոշումը պետք է բարձրացնի ԵԱՏՄ պետություններում արտադրության բեռնվածության մակարդակը, ինչպես նաև ավելացնի հարկային եկամուտները:

«Սակագնային միջոցի ներդրումը կնպաստի զտարկման և ոսկերչական արտադրության նոր տեխնոլոգիաների, աշխատանքի պաշտպանության և արդյունաբերական անվտանգության մեջ ներդրումների զարգացմանը», – նշել է ԵՏՀ-ի առևտրի գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը։

 

Փաստաթղթի ուժի մեջ մտնելը համաժամացվել է Հանձնաժողովի Խորհրդի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի փոփոխությունները հաշվի առնող որոշուման ուժի մեջ մտնելու օրվա հետ։

 

Տեղեկանք

ԵԱՏՄ ներքին շուկայում հումքի պակասը հաշվի առնելով՝ ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերն արդեն կրառվել են ապրանքների որոշակի տեսակների համար՝ 2017 թվականի հունվարի 2-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը և 2018 թվականի հունիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում:​