Вход
Տիտանի թափոնների և ջարդոնի նկատմամբ ներմուծման մաքսատուրքը երեք տարով նվազեցվել է մինչև 0%

Տիտանի թափոնների և ջարդոնի նկատմամբ ներմուծման մաքսատուրքը երեք տարով նվազեցվել է մինչև 0%

IMG00259.jpg
01.03.2021

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան մարտի 1-ին որոշում է կայացրել՝ տիտանի թափոնների և ջարդոնի նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը 5-ից մինչև 0% երեք տարով նվազեցնելու մասին:

Տիտանի ջարդոնն օգտագործվում է ձուլակտորներ և սալեր արտադրելիս՝ որպես երկրորդական հումք: Դրա օգտագործումը էծանացնում և արագացնում է գործընթացը, ինչպես նաև թույլ է տալիս մեծացնել արտադրության բացթողումը:

Եվրասիական տնտեսական միության տարածքում թափոնների և ջարդոնի հիմնական սպառողները հետևյալ մետաղագործական ձեռնարկություններն են.«Ուստ-Կամենոգորսկի տիտանի և մագնիումի կոմբինատ» ԲԸ (Ղազախստանի Հանրապետություն) և «ՎՍՄՊՈ-ԱՎԻՍՄԱ կորպորացիա» ԲԲԸ (Ռուսաստանի Դաշնություն):

Այդ ընկերությունները զգալի մասն են զբաղեցնում տիտանի արտադրանքի արտահանման մատակարարումներում՝ ավիատիեզերական ոլորտի կարիքների համար: Իր հերթին՝ տիտանից արտադրատեսակների սպառողները արտերկրում կուտակել են մեծ քանակությամբ թափոններ, որոնք առաջացել են դրա վերամշակման արդյունքում:

«Միության ձեռնարկությունները պատրաստ են գնել տիտանի թափոններ և ջարդոն՝ դրանք իրենց արտադրության մեջ ներգրավվելու համար: Այսպիսով, առաջարկվող միջոցը կնպաստի պատրաստի արտադրանքի բացթողման ավելացնմանը և համաշխարհային շուկայում դրա մրցունակության բարձրացմանը», – մեկնաբանել է ընդունված որոշումը ԵՏՀ-ի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:

 

Փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Տեղեկանք

ԵՏՀ Կոլեգիայի 2015 թ.-ի օգոստոսի 18-ի N 89 որոշման համաձայն՝ տիտանի թափոնների և ջարդոնի նկատմամբ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափը ավելի վաղ կիրառվել է 2015 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:​