Вход
ԵՏՀ-ը հաստատել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ազգային ծրագրերի մշակման վերաբերյալ հանձնարարականները

ԵՏՀ-ը հաստատել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ազգային ծրագրերի մշակման վերաբերյալ հանձնարարականները

IMG00259.jpg
01.03.2021

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան մարտի 1-ին կայացած նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների համար հաստատել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ազգային ծրագրերի մշակման վերաբերյալ մեթոդական հանձնարարականները:

Փաստաթուղթը պատրաստվել է՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման նպատակներով: Այն սահմանում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ազգային ծրագրերի մշակման ալգորիթմը, կառուցվածքը, նպատակները, խնդիրները, նպատակային ցուցիչները և դրանց արդյունավետության ցուցանիշները:

Մասնավորապես, ԵԱՏՄ երկրներին առաջարկվում է միջոցառումներ նախատեսել, որոնք կապահովեն հավասարությունը անդրսահմանային սպառողական վեճերը լուծելիս, կբացառեն անբարեխիղճ գործարար պրակտիկաները , կերաշխավորեն որակյալ և անվտանգ ապրանքների հասանելիությունը` ամբողջական և հավաստի տեղեկատվությամբ: Այս միջոցառումները պետք է հաշվի առնեն բնակչության սոցիալապես անապահով խմբերի սպառողների իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները, խթանեն ռացիոնալ սպառման սկզբունքները, նպաստել սպառողների հասարակական միավորումների գործունեությանը:

Հանձնաժողովի հանձնարարված գործողությունների և որոշումների կազմածոն ուղեցույց կդառնա՝ Միության երկրների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ռազմավարական պլանավորման փաստաթղթեր պատրաստելիս:​