Вход
ԵՏՀ Նախարար Տատյանա Վալովայա. «Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համաշխարհային տնտեսության աճի առանցքային շարժիչ ուժերից մեկն է»

ԵՏՀ Նախարար Տատյանա Վալովայա. «Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համաշխարհային տնտեսության աճի առանցքային շարժիչ ուժերից մեկն է»

29.02.2016

Փետրվարի 26-28-ին Շանհայում (ԿԺՀ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության Կոլեգիայի անդամ (Նախարար) Տատյանա Վալովայան մասնակցել է «Միջազգային ֆինանսական ճարտարապետության վերագնահատում» և «Կայուն գլոբալ տնտեսական աճ. ռազմավարություններ, շարժիչ ուժեր և ինստիտուտներ» խորագրերով միջազգային համաժողովներին, որտեղ պատմել է համաշխարհային տնտեսությունում եվրասիական ինտեգրման ուենցած դերի մասին:

Միջոցառումները նվիրված են ֆինանսական «G20» նիստին: Կազմակերպիչներն էին Բրետոնվուդյան նորացված կոմիտեն և Չինաստանի մի շարք հեղինակային գիտահետազոտական կենտրոններ:

Տատյանա Վալովայան իր ելույթում հիմնական շեշտադրումն արել էր այն ազդեցության վրա, որը կարող են ունենալ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը, ինչպես նաև ինտեգրացիոն դաշինքների միջև փոխգործակցության ինստիտուցիոնալացումը համաշխարհային ֆինանսական ճարտարապետության առողջացման վրա: Նա ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն տնտեսական նախագծին թույլ է տալիս նվազեցնել գլոբալ տնտեսությունում առկա խնդիրների հետևանքները:

«Երրորդ երկրների հետ Միության առևտրի ծավալների անկումը 2015 թվականի կազմել է 33,6%, ԵԱՏՄ շրջանակներում ներքին առևտուրը կրճատվել է քիչ զգալիորեն՝ 25,8%-ով, ինչը մեծապես պայմանավորված է ինտեգրացիոն արդյունքներով», - նշել է ԵՏՀ Նախարարը:

Ըստ Տատյանա Վալովայայի, ԵԱՏՄ զարգացումը կորոշվի ինտեգրման խորացման և համաշխարհային տնտեսությանը Միության ինտեգրման երկու փոխկապակցված մրցուղիներում՝ աշխատանքի արդյունավետությամբ։

Տեղեկագիր.

Նորացված Բրետոնվուդյան կոմիտեն ստեղծվել է 1994 թվականին: Հեղինակային գիտական կենտրոն է միջազգային ֆինանսական և տնտեսական ճարտարապետության հետազոտությունների ոլորտում: Սերտ համագործակցում է կենտրոնական բանկերի, ֆինանսների նախարարությունների և «Քսանյակի խմբի» հետ: Կազմակերպում է համաշխարհային տնտեսության ռիսկերի ու խնդիրների քննարկմանը նվիրված բարձր մակարդակի սեմինարներ և կոնֆերանսներ: