Вход
ԵԱՏՄ-ում թույլատրվել է երկրաբանական հետազոտությունների համար ծովային նավերի առանց մաքսատուրքերի ժամանակավոր ներմուծումը

ԵԱՏՄ-ում թույլատրվել է երկրաբանական հետազոտությունների համար ծովային նավերի առանց մաքսատուրքերի ժամանակավոր ներմուծումը

IMG_4567.JPG
01.02.2021

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդը թույլատրել է երկրաբանական հետազոտությունների համար օգտագործվող նավերի ժամանակավոր ներմուծումը՝ առանց մաքսատուրքեր և հարկեր վճարելու: Այդպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունը:

Հանձնաժողովի Խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի N 109 որոշման փոփոխություններն ուղղված են հորատման կարճ ժամանակահատված ունեցող լայնություններում երկրահետախուզական աշխատանքներ կատարելու և նոր տարածաշրջաններում երկրահետախուզություն իրականացնելու համար օտարերկրյա նավերի կարճաժամկետ վարձակալության շուկայի ընդլայնմանը:

Երկրահետախուզության համար նավերի արտոնյալ ներմուծումը հնարավոր կլինի մինչև մեկ տարի ժամկետով՝ այն պայմանով, որ այդպիսի նավերը գտնվում են օտարերկրյա անձանց տիրապետման տակ, վարձակալված են Եվրասիական տնտեսական միության պետությունների անձանց կողմից՝ թայմ-չարտերի կամ բերբոութ-չարտերի պայմանագրով: Տուրքերի և հարկերի վճարումից ազատում կարող է տրվել 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծված նավերի նկատմամբ:

 

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.09.2019 թ.-ի N 109 որոշմամբ հաստատվել է Ապրանքների կարգատեսակների ցանկը, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում՝ ժամանակավոր ներմուծման (մուտքի) մաքսային ընթացակարգի համաձայն, թույլատրվում է առանց ներմոծման մաքսատուրքեր, հարկեր վճարելու:​