Вход
«Էներգասպառող սարքվածքների էներգետիկական արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ է մտնելու 2022 թվականի սեպտեմբերի 1-ից

«Էներգասպառող սարքվածքների էներգետիկական արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ է մտնելու 2022 թվականի սեպտեմբերի 1-ից

IMG_4584.JPG
01.02.2021

ԵՏՀ խորհուրդը հունվարի 29-ին որոշում է ընդունել «Էներգասպառող սարքվածքների էներգետիկական արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) Միության տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը հետաձգելու մասին: Այդպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել ռուսաստանյան կողմը:

Ժամկետը հետաձգվել է արտադրողներին լրացուցիչ ժամանակ տրամադրելու նպատակով՝ միասնական տեխնիկական կանոնակարգի պահանջներին սահուն անցումն ապահովելու համար: Որոշումը հաշվի է առնում նաև գործարար միջավայրի նորմալացմանը և գործարար գործունեության վերականգմանն ուղղված միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված սահմանափակումների փուլային վերացման պայմաններում:

Բացի այդ, նույն փաստաթղթով սահմանվել է փոշեկուլների էներգետիկական արդյունավետության մասին պիտակավորման նկատմամբ հետաձգված նորմը, ինչպես նաև հետաձգվել ուժի մեջ մտնելը. ԵՏՀ Խորհրդի՝ էներգասպառող տարբեր տեսակի սարքվածքների պիտակների ձևերը և դրանց ձևավորման կանոնները սահմանող որոշման՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը, տեխնիկական կանոնակարգի NN 3, 5, 6, 9, 12, 13 և 14 հավելվածներում սահմանված առանձին պահանջների՝ մեկ տարով:​