Вход
Տիմուր Ժակսիլիկով. «ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը ինտեգրացիոն փոխգործակցության առաջնահերթ խնդիրն է»

Տիմուր Ժակսիլիկով. «ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը ինտեգրացիոն փոխգործակցության առաջնահերթ խնդիրն է»

a9a0008f-336d-430c-bb32-a7571486a4bc.jpg
01.02.2021

Եվրասիական տնտեսական միությունում ֆինանսատնտեսական ինքնիշխանությունն ապահովելու և դրամաշրջանառության համակարգը պաշտպանելու մասին պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը Դաշնության խորհրդում կլոր սեղանի շուրջ:

ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարարի խոսքերով՝ կորոնավիրուսային համավարակի հետ կապված համաշխարհային ճգնաժամի պայմաններում տարածաշրջանային ինտեգրումը դառնում է պետությունների կայուն զարգացմանը նպաստող իրական գործոն: Նա նշել է, որ Միության պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության առաջնահերթություններից մեկը ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումն է: Դրա կառուցումը պայմաններ կստեղծի ֆինանսական արտադրատեսակների և ռեսուրսների լայն հասանելիությունը բիզնեսի և բնակչության համար, կվերացնի փոխադարձ մուտքը սահմանափակող արգելքները, կբարձրացնի մրցակցությունը ֆինանսական ծառայությունների շուկայում, կբարելավի ֆինանսական կարգավորիչների փոխգործակցությունը և արդյունավետ պաշտպանություն կապահովի ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների համար:

«Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման առանցքային ուղղություններից մեկը ԵԱՏՄ ընդհանուր բորսային տարածքի ստեղծումն է, – նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարարը: – Այն թույլ կտա էապես ընդլայնել ԵԱՏՄ պետությունների փոխադարձ առևտրային և ներդրումային համագործակցությունը, բարձրացնել էմիտենտների միջսահմանային ակտիվությունը, ներդրումների և խնայողությունների հնարավորություններ բնակչության համար և խթան կհանդիսանա Միության պետությունների ֆինանսական շուկաների զարգացման համար»:

Տիմուր Ժակսիլիկովը հիշեցրել է, որ ընդհանուր բորսային տարածքի ձևավորումն ակտիվացնելու համար մշակվել է ԵԱՏՄ մի պետության բրոքերների և դիլերների՝ մյուս երկրների բորսաներում կազմակերպված աճուրդներին մասնակցության թույլատրման մասին համաձայնագրի նախագիծը: «Համաձայնագրով ազգային բորսաներին իրավունք է տրվում ճանաչելու բրոքերների և դիլերների՝ Միության պետությունների լիազորված մարմինների կողմից տրամադրված լիցենզիաները և ապահովելու դրանց հնարավորությունը ուղղակիորեն մասնակցելու աճյուրդներին՝ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների առք ու վաճառքի պայմանագրեր կնքելու համար», – նշել է ԵՏՀ նախարարը:

Բացի այդ, ԵԱՏՄ-ում արժեթղթերի թողարկումների փոխադարձ ճանաչման և դրանք բորսաներ ընդունելու ընթացակարգերը ներդաշնակեցնելու համար մշակվել է ԵԱՏՄ կազմակերպված աճուրդներում արժեթղթերի տեղադրման և շրջանառության փոխադարձ հասանելիության մասին համաձայնագրի նախագիծը: «Փաստաթղթի նպատակն է՝ ապահովել բարձր կատեգորիայի գնանշման ցուցակին դասված ցուցակից արժեթղթերի փոխադարձ հասանելիությունը այլ պետություններում կազմակերպված աճուրդներում տեղադրման և շրջանառության համար, ինչպես նաև ապահովել արժեթղթերի քմիսիոն և առևտրային գործառնությունների ազատությունը ընդհանուր բորսային տարածքում», – նշել է Տիմուր Ժակսիլիկովը:

Ֆինանսական ծառայությունների սպառողների հավասար իրավունքներն ու հնարավորություններն ապահովելու և հավանական վարկառուի վարկային ռիսկը գնահատելու համար մշակվել է Վարկային պատմությունների կազմում ներառված տեղեկությունների փոխանակման կարգի մասին համաձայնագրի նախագիծը: «Դրա իրականացումը հավասար պայմաններ կստեղծի Միության պետությունների ռեզիդենտների համար` այլ պետությունների տարածքում գտնվող բանկերին վարկային ռեսուրսների համար հայտ ներկայացնելիս, և կնպաստի ԵԱՏՄ շրջանակներում անդրահմանային վարկավորման զարգացմանը», – եզրակացրել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարարը:​​