Вход
Միխայիլ Վլադիմիրովիչ Մյասնիկովիչը անցել է ԵՏՀ Կոլեգիայի Նախագահի պարտականությունների կատարմանը

Միխայիլ Վլադիմիրովիչ Մյասնիկովիչը անցել է ԵՏՀ Կոլեգիայի Նախագահի պարտականությունների կատարմանը

01.02.2020

Սահմանված կարգի համաձայն՝ փետրվարի 1-ին Միխայիլ Վլադիմիրովիչ Մյասնիկովիչը անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի Նախագահի պարտականությունների կատարմանը։

Աշխատանքի կազմակերպման համար ԵՏՀ Կոլեգիայի Նախագահն ընդունել է բոլոր անհրաժեշտ, այդ թվում՝ կադրային որոշումները։

Հիշեցնենք, որ Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունը հաստատել են Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները 2019 թվականի դեկտեմբերի 20-ին։ Նախորդ տարիներին Միխայիլ Մյասնիկովիչը զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, այդ թվում ՝ Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության Խորհրդի Նախագահի, Վարչապետի, Նախագահի Աշխատակազմի Ղեկավարի, Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարի պաշտոնները։