Вход
ԵՏՀ-ում նշանակվել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նոր նախարար

ԵՏՀ-ում նշանակվել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նոր նախարար

01.02.2020
2020 թվականի փետրվարի 1-ից իր աշխատանքն է սկսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նորանշանակ Կոլեգիայի անդամ (Նախարար) Արտակ Քաջիկի Քամալյանը։ Հայաստանի Հանրապետության այս ներկայացուցչի նշանակման մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից՝ Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին:

ԵՏՀ-ի նոր նախարարը տնտեսագետ է, մանկավարժ և պրոֆեսոր։ Նախքան Հանձնաժողովում պաշտոնի նշանակվելը Արտակ Քաջիկին զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:

Արտակ Քամալյանն ավարտել է Կ.Դ. Գլինկայի անվան Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: 2000 թվականին ստացել է տնտեսագիտական գիտությունների դոկտորի աստիճան: Ավելի քա 140 գիտական և ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է: