Вход
Համացանցում իր աշխատանքն է սկսել Եվրասիական տնտեսական միության կայքը

Համացանցում իր աշխատանքն է սկսել Եվրասիական տնտեսական միության կայքը

01.01.2015

Հունվարի 1-ից սկսել է գործել Եվրասիական տնտեսական միության  (ԵվրԱզէս) կայքը, որը տեղադրված է  www.eaeunion.org. հասցեում: Կայքը հասանելի է բոլոր անդամ երկրների լեզուներով՝ հայերեն, բելառուսերեն, ղազախերեն և ռուսերեն: Հասանելի է նաև կայքի անգլերեն տարբերակը: 

Այս ռեսուրսում ներկայացված են ընդհանուր տեղեկություններ միության մասին, մասնավորապես ներկայացված են ընթացիկ տնտեսական ցուցանիշներ, տեղեկատվություններ մասնակից երկրների հանքային ռեսուրսների վերաբերյալ և այլն:

Կայքը տեղեկատվություն է պարունակում ԵվրԱզէս-ի մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մասին: Կայքում հասանելի են նաև վերոնշյալ պետություններին վերաբերող ազգային հիմնական վիճակագրական տվյալներ, ինչպես նաև տեղեկատվություն ազգային տնտեսության ազգային տնտեսության վերաբերյալ: 

ԵվրԱզէսի կառավարման մարմիններ բաժնում, որն իրենից ներկայացնում է գերագույն Եվրասիական տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական տնտեսական խորհուրդը (ԵՏԽ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) և ԵվրԱզէսի դատարանը:

2015թ.-ի հունվարի 1-ից  ԵվրԱզէսի  կայքը դառնում է միության իրավական փաստաթղթերի պաշտոնական հրատարակիչը: Այժմ կայքում ներկայացված են ԵվրԱզէսի և մաքսային միության ամբողջ կարգավորիչ-իրավական դաշտը, մասնավորապես՝ ԵվրԱզէսի պայմանագիրը, գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ակտերը, փաստաթղթերի նախագծերը և այլն:  

Ռեսուրսներ բաժնում ներկայացված են ԵվրԱզէսի բոլոր էլեկտրոնային ռեսուրսները, ներառյալ այժմ հասանելի ԵՏԽ-ի կայքը և ԵվրԱզէսի իրավական կայքը, ինչպես նաև ԵՏՀ-ի և  ԵվրԱզէսի դատարանի տեղեկատվական-վերլուծական պորտալը, որոնք դեռևս գտնվում են զարգացման փուլում: