Вход
Ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության մասին (ԵՏՄ) պայմանագիրը

Ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության մասին (ԵՏՄ) պայմանագիրը

01.01.2015

Հունվարի 1-ին ուժի է մտել Եվրասիական տնտեսական միության մասին (ԵՏՄ) պայմանագիրը: Պայմանագրով հաստատվում է տնտեսական միության ստեղծումը, որի շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ուժի ազատ շարժը, տնտեսության ոլորտներում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը, որը սահմանվում է սույն փաստաթղթով եւ ԵՏՄ-ի շրջանակներում գործող միջազգային պայմանագրերով:

ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից՝ 2014թ. մայիսի 29-ին, Աստանայում: Այս երեք պետություններից բացի, Միության անդամ կդառնան 2014թ. հոկտեմբերի 10-ին ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագիրը ստորագրած Հայաստանը, որը նույնատիպ պայմանագիրը ստորագրել է 2014թ. դեկտեմբերի 23-ին:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավասուբյեկտիվություն:

Միությունը կոչված է անդամ-պետությունների տնտեսությունների կայուն զարգացման, այդ երկրների բնակչության կենսապայմանների բարձրացման, ինչպես նաեւ գլոբալ տնտեսության պայմաններում համակողմանի արդիականացման, կոոպերացման եւ ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման համար պայմաններ ստեղծել:  

ԵՏՄ-ն իր գործունեությունն իրականացնում է ԵՏՄ-մասին պայմանագրով անդամ-պետությունների կողմից վերջինիս տրամադրված իրավասության սահմաններում, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների հարգանքի հիման վրա՝ ներառյալ անդամ-պետությունների ինքնիշխան հավասարության  եւ տարածքային ամբողջականության սկզբունքները; անդամ-պետությունների քաղաքական կարգի առանձնահատկությունների ապահովման, կողմերի ազգային շահերի իրաբահավասարության եւ հաշվի առնման հիման վրա; շուկայական տնտեսության սկզբունքներին հետեւելու եւ բարեխիղճ մրցակցության հիման վրա:

Միության գլխավոր մարմինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդն է, որի կազմի մեջ են մտնում անդամ-պետությունների ղեկավարները: Խորհրդի նիստերն անցկացվում են տարեկան առնվազն մեկ անգամ: ԵՏՄ-ն իր գործունեությունն իրականացնում է նաեւ ԵՏՄ միջկառավարական խորհրդի, ԵՏՄ հանձնաժողովի եւ ԵՏՄ դատարանի միջոցով:

Ծանուցում.

Միության մարմինները.

Բարձրագույն խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են անդամ-պետությունների ղեկավարները, 

Միջկառավարական խորհուրդը կազմված է ԵՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարներից, որը քննարկում է եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական կարեւոր հարցերը, որոնց շուրջ Հանձնաժողովի խորհրդին որոշում ընդունելու ժամանակ կոնսենսուս ձեռք չի բերվել: 

ԵՏՄ դատարանը հանդիսանում է միության մշտական գործող դատական մարմինը, որի կարգավիճակը, կազմը, իրավասությունը, ձեւավորման կարգը սահմանված են դատարանի կանոնադրությամբ: Այն ապահովում է անդամ-պետությունների կողմից ԵՏՄ-ի մասին պայմանանագրի եւ Միության շրջանակներում գործող այլ միջազգային պայմանագրերի կիրառումը:

ԵՏՄ հանձնաժողովը միության մշտական գործող վերազգային կարգավորող մարմինն է, որը ձեւավորում է Հանձնաժողովի խորհուրդը եւ Կոլեգիան: Հիմնական խնդիրներն են ԵՏՄ գործունեության եւ զարգացման պայմանների ապահովումը, դրանց շրջանակներում տնտեսական ինտեգրացիայի բնագավառում առաջարկությունների մշակումը:

Հանձնաժողովի խորհրդի մեջ մտնում են Միության անդամ-պետությունների փոխվարչապետները;

ԵՏՀ-ի կոլեգիայի կազմը ձեւավորում են Հանձնաժողովի նախագահն ու Նախարարները: 

ՄՄ-ի եւ ՄՏՏ-ի փուլերի համեմատությամբ ԵՏՄ-ի մասին պայմանագրի հիմնական գործառական նորարարությունները.

ԵՏՄ-ի մասին պայամանագիրը ամրապնդեց համակարգված էներգաքաղաքականության վարման եւ ընդհանուր սկզբունքների հիման վրա ընդհանուր էներգաշուկաների (էլեկտրաէներգիայի, գազի, նավթի, նավթամթերքների շուկաներ) ձեւավորման անդամ-պետությունների պայմանավորվածությունը: Փաստաթուղթը ենթադրում է, որ այս խնդիրը կլուծվի մի քանի փուլերով եւ վերջնականապես ավարտին կհասցվի 2025թ.: էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորումը ենթադրվում է ավարտին հասցնել 2019թ., իսկ ածխաջրածինների ընդհանուր շուկայինը՝ 2025թ.:

ԵՏՄ-ի պայմանագիրը սահմանում է դեղամիջոցների եւ բժշկական արտադրանքի շրջանառության կարգավորման ռեժիմը. Միության շրջանակներում 2016թ. հունվարի 1-ից կստեղծվի դեղամիջոցների եւ բժշկական արտադրանքի (բժշկական նշանակության եւ բժշկական տեխնիկայի այլ ապրանքների) միասնական շուկա:

Պայմանագրում սահմանված են երկարաժամկետ հեռանկարում Եվրասիական տնտեսական միության տարածքում տրանսպորտային քաղաքականության հիմնական առաջնահերթությունները: Կողմերը պայմանավորվել են Միության տարածքում տրանսպորտային փոխադրումների քայլ առ քայլ ազատականացման մասին, ինչն, առաջին հերթին, վերաբերում է ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտին:

Ձեռք է բերվել համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաղաքականության ձեւավորման եւ իրականացման մասին պայմանավորվածություն: Պակաս կարեւոր չէ, որ ինտեգրացիոն փոխգործակցության այլ ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ սանիտարական, ֆիտոանիտարական եւ անասնաբուժասանիտարական միջոցառումների ոլորտում քաղաքականության իրացումը կիրագործվի՝ հաշվի առնելով համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության նպատակները, խնդիրներն ու ուղղությունները:

Եվրասիական տնտեսական միության արդյունավետ գործառումն անհնար է պատկերացնել առանց համաձայնացված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման, որը նախատեսում է Միության անդամ-պետությունների համատեղ գործողությունների մշակում եւ իրացում՝ տնտեսության հավասարակշռված զարգացման նպատակով: Ըստ պայմանագրի՝ համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության վարման հիմնական ուղղություններն են անդամ-պետությունների տնտեսությունների գործառնման միասնական սկզբունքների ձեւավորման, դրանք արդյունավետ փոխգործակցության ապահովումը, ինչպես նաեւ կողմերի սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման համար ընդհանուր սկզբունքների եւ կողմնորոշիչների մշակումը:

Ֆինանսական շուկաների համաձայնեցված կարգավորման ապահովման նպատակով ԵՏՄ անդամ-պետությունները օրենսդրության քայլ առ քայլ ներդաշնակեցման արդյուքներով համաձայնության են եկել 2025թ. ֆինանսական շուկայի կարգավորման միասնական վերազգային մարմնի ստեղծման շուրջ:

ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ենթադրում է, որ 2015թ. հունվարի 1-ից Միության անդամ-պետությունների կողմից սահմանված մի շարք ոլորտներում կգործի ծառայությունների միասնական շուկա: Ընդ որում, ազգային ռեժիմը կընդունվի որպես հիմք, այսինքն՝ պետությունը ծառայությունների մատակարարի եւ գործընկեր երկրների նկատմամբ պարտավոր է լիարժեք ազգային ռեժիմ ընդունել. որեւէ սահմանափակում չի կարող լինել: Հետագայում Կողմերը կձգտեն այդ ոլորտների առավելագույն ընդլայնմանը, այդ թվում՝ եւ սահմանափակումների աստիճանական կրճատման եղանակով, ինչն, անկասկած, կամրապնդի եվրասիական ինտեգրացիոն նախագիծը:

Ըստ ԵՏՄ-ի մասին պայմանագրի՝ Միության շրջանակներում ծառայությունների շուկան գործում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի կողմից հաստատված ծառակությունների ոլոտում՝  անդամ-պետությունների եւ Հանձնաժողովի համաձայնեցված առաջարկությունների հիման վրա:

2014թ. դեկտեմբերի 23-ին Պայմանագրի հիման վրա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի  որոշմամբ՝ հաստատվել են ծառայությունների ոլորտների ցուցակները, որոնցում 2015թ. հունվարի 1-ից կգործի միասնական շուկան: Ներկայումս, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի առաջարկությամբ ցուցակում կարող են ներռավել ծառայությունների ավելի քան 40 ոլորտ (շինարարական ծառայություններ, գյուղատնտեսության հետ առնչվող մեծածախ/մանրածախ առեւտրի ոլորտի ծառայություններ, այդ թվում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքը, մշակումն ու հավաքումը եւ այլն): Ոլորտները, որտեղ պետք է ապահովվեն ծառայությունների միասնական շուկայի կանոնները, ենթակա են փուլային եւ համաձայնեցված ընդլայնման: Այն ծառայությունների ոլորտներում, որտեղ չի գործի ծառայությունների միասնական շուկան, ծառայությունների մտակարարներին եւ ստացողներին տրամադրվում են ազգային եւ առավել բարենպաստության ռեժիմները, բացի այդ, չեն կիրառվում քանակական եւ ներդրումային սահմանափակումներ: 

2015թ. հունվարի 1-ից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի տարածքներում կգործի աշխտանքի միասնական շուկան. կիրացվի աշխատուժի ազատ տեղաշարժման ազատությունը: Այս պետությունների քաղաքացիները կաշխատեն միեւնույն պայմաններով. ԵՏՄ անդամ-պետությունների աշխատողներին Միության շրջանակներում այլեւս չի պահանջվի աշխատանքի թույլտվություն: Աշխատանքի ընդհանուր շուկայի ստեղծմամբ ԵՏՄ երկրների քաղաքացիները ուղղակիորեն կզգան Եվրասիական տնտեսական միության առավելությունները: ԵՏՄ երկրների քաղաքացիները չեն լրացնի ԵՏՄ երկրների սահմանը հատելիս, եթե նրանց՝ այդ երկրում գտնվելու ժամկետը մեկնման օրվանից չի կգերազանցի 30 օրը, այլեւս միգրացիոն քարտեր: Բացի այդ, երկրում մինեչեւ 30 օր գտնվելու ժամկետով աշխատողները եւ նրանց ընտանիքները ազատվում են ներքին գործերի մարմիններում գրանցվելու պարտավորությունից: 

ԵՏՄ-ի մասին պայմանագրի մյուս կարեւորագույն նովելը բոլոր չորս պետությունների քաղաքացիների համար սոցիալական ապահովության, այդ թվում՝ բժշկական սպասարկման մասով  ազգային ռեժիմների կիրառումն է: ԵՏՄ-ի շրջանակներում մասնակից-երկրներից յուրաքանչյուրում պետության կողմից երաշխավորված բժշկական ծառայությունները հավասարապես հասանաելի կլինեն Միության բոլոր քաղաքացիներին: (Խոսքն, առաջին հերթին, շտապ բժշկական օգնության անվճար տրամադրման մասին է): 

Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, ապա ԵՏՄ-ի մասին պայմանագրով երկրները պարտավորվում են լուծել կենսաթոշակների արտահանման եւ միության այլ մասնակից երկրում կուտակված աշխատանքային ստաժի հաշվանցման հետ կապված հարցերը: Ներկայումս ԵՏՀ-ն Կողմերի հետ համատեղ աշխատում է Կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի վրա, որը ուժի մեջ կմտնի 2015թ.-ից հետո: