Вход
ԵԱՏՄ-ի և Չիլիի փոխգործակցությունը պահանջում է «հնգյակի» երկրների բիզնեսի մասնակցությունը

ԵԱՏՄ-ի և Չիլիի փոխգործակցությունը պահանջում է «հնգյակի» երկրների բիզնեսի մասնակցությունը

Никшина Чили.jpg
10.10.2019

Հետագա փոխգործակցության հնարավոր պարամետրերը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գլխավոր գրասենյակում քննարկել են ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան Չիլիի Հանրապետության միջազգային տնտեսական հարաբերությունների գծով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտեսը։ Կողմերը պայմանավորվել են սկսել ազատ առևտրի մասին հնարավոր համաձայնագրի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հեռանկարների գնահատման աշխատանքը։

Եվրասիական «հնգյակը» և Չիլին վերջին տարիներին զգալիորեն ընդլայնել են փոխադարձ առևտուրը։ 2018 թվականին ապրանքաշրջանառությունը, 2017 թվականի համեմատ աճել է 31%-ով՝ մինչև 1,2 մլրդ ԱՄՆ-ի դոլար։ Միության Չիլի արտահանման ծավալը ավելացել է 54,8%-ով ու կազմել 127,1 մլն ԱՄՆ-ի դոլար, իսկ Չիլիից ներմուծումը նույն ժամանակահատվածում ավելացել է 28,7%-ով՝ մինչև մոտ 1,1 մլրդ ԱՄՆ-ի դոլար։ Չիլիից մատակարարումները հիմնականում բաղկացած են այնպիսի ապրանքային խմբերից, ինչպիսիք են սառեցրած ձուկը (37,3%), պղնձի հանքաքարեր և խտահանքեր (11,9%), խոզի միս (7,7%), ձկան ֆիլե (5,5%) և գինիներ (4,0%)։ Մնացած ապրանքների մասնաբաժինը կազմում է 33,6%. Այդ կապակցությամբ արդիական է մնում առևտրի կառուցվածքի բարելավման աշխատանքը։

 Չիլիական կողմը ներկայացրել է Չիլիի Հանրապետության հետ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ընձեռած հիմնական առավելությունների իր տեսլականը։

 

 «Ներկայացված տեղեկատվությունը տեղին է։ Հենց այժմ մենք սկսում են առաջնային այն երկրների ցուցակի ձևավորման հաջորդ ցիկլը, որոնց հետ հնարավոր է լինելու ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքումը», – նշել է Վերոնիկա Նիկիշինան։

 

Չիլիի Հանրապետության միջազգային տնտեսական հարաբերությունների գծով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտեսն ընդգծել է, որ Չիլիի համար Միության երկրների հետ համագործակցությունը առաջնային է, և նրանք նպատակ ունեն մոտ հեռանկարում կնքել ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագիր։

 

Իր հերթին ԵՏՀ նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է շարժվել առաջ ընթացիկ կերպով, անցկացնելով անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք։ «Ճիշտ կլինի, եթե սկզբնական փուլում մենք մշակենք ԵԱՏՄ-ի և Չիլիի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեղ ռազմավարություն։ Եվ առևտրի պայմանների բարելավումն ըստ մեզ հանդիսանում է կարևոր, սակայն, այնուամենայնիվ, այն հարցերի ավելի բարդ համալիրի մասը, որոնք մենք պետք է լուծենք ապրանքաշրջանառությունն ընդլայնելու և դրա կառուցվածքը բարելավելու համար», – ասել է Վերոնիկա Նիկիշինան։

 

ԵՏՀ առևտրի հարցերով նախարարը հնչեցրել է երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման աշխատանքի կարգը։ Գործողությունների ալգորիթմը ներառում է մի քանի պարտադիր քայլ։ Առաջին փուլում Հանձնաժողովը ԵԱՏՄ-ի հինգ երկրներից հավաքում է ԱԱԳ-ի ձևավորման համար ցանկալի գործընկեր երկրների վերաբերյալ առաջարկները, հայնուհետ անցկացվում է ԵԱՏՄ-ի համար այս կամ այն երկրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման տնտեսական նպատակահարմարության առումով հետազոտություն։ Այս իմաստով չափազանց կարևոր է ԵԱՏՄ-ի երկրների բիզնեսի տեսակետը։ Սակայն հետազոտությունից հետո մանդատի ստացման պարտադիր պայման է բանակցությունների անցկացման վերաբերյալ ԵԱՏՄ-ի բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ Այդպիսով, նման տրեկի կառուցումը, որպես օրենք, բավականին շատ ժամանակ է պահանջում։

ԱԱԳ-ի ձևավորման դեպքում, չիլիական կողմը կանխատեսում է ԵԱՏՄ-ից նավթագազային, մետաղագործական, քիմիկական և գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների ավելացում։