Вход
Կուդասով Անտոն Էդմունդովիչ

Կուդասով Անտոն Էդմունդովիչ

Ծննդյան թիվը. 1971 թ. փետրվարի 14

Կրթությունը. 1993 թ.-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը:

1993-1994 թթ.՝ Բելառուսի Հանրապետության Արտաքին տնտեսական կապերի պետական կոմիտեի արտաքինն տնտեսական կապերի կարգավորման և համակարգման վարչության 1-ին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ք. Մինսկ:

1994-1995 թթ.՝ Բելառուսի Հանրապետության Արտաքին տնտեսական կապերի նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների վարչության միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ աշխատանքի բաժնի պետ, ք. Մինսկ:

1995-1996 թթ.՝ Բելառուսի Հանրապետության Արտաքին տնտեսական կապերի նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների վարչության պետի տեղակալ - միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ աշխատանքի բաժնի պետ, ք. Մինսկ:

1996-1998 թթ.՝ ք. Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքին և միջազգային այլ կազմակերպություններին կից Բելառուսի Հանրապետության մշտական ներկայացուցչություն:

1998-1999 թթ.՝ Բելառուսի Հանրապետության Արտաքին տնտեսական կապերի նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների վարչության միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ աշխատանքի բաժնի գլխավոր մասնագետ, ք. Մինսկ:

1999-2000 թթ.՝ Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության բազմակողմ տնտեսական կազմակերպությունների վարչության առաջին քարտուղար, խորհրդական, ք. Մինսկ:

2000-2002 թթ.՝ Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության սակագնային կարգավորման և ԱՀԿ հետ աշխատանքի վարչության ԱՀԿ հետ աշխատանքի բաժնի պետ, ք. Մինսկ:

2002-2003 թթ.՝ Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության համակարգման դեպարտամենտի Առևտրի համաշխարհային կազմակերպության բաժնի պետ, ք. Մինսկ:

2003 թ. հունիս-սեպտեմբեր՝ Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության համակարգման դեպարտամենտի փոխտնօրեն, ք. Մինսկ:

2003-2004 թթ.՝ Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության համակարգման դեպարտամենտի արտաքին տնտեսական գործունեության կարգավորման վարչության պետ, դեպարտամենտի փոխտնօրեն, ք. Մինսկ:

2004-2006 թթ.՝ Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության համակարգման գլխավոր վարչության արտաքին տնտեսական գործունեության կարգավորման վարչության պետ, գլխավոր վարչության պետի տեղակալ, ք. Մինսկ:

2006-2011 թթ.՝ Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության համակարգման դեպարտամենտի արտաքին առևտրային քաղաքականության վարչության պետ, դեպարտամենտի փոխտնօրեն, ք. Մինսկ:

2011-2016 թթ.՝ Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար, ք. Մինսկ:

2016 թ. հունիսից մինչ օրս՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն, ք. Մոսկվա:

Տիրապետում է ֆրանսերենի, անգլերենի և գերմաներենի:

Պետական պարգևներ. «Աշխատանքային վաստակի համար» մեդալ, «Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում ունեցած ավանդի համար» 1-ին աստիճանի մեդալ