Вход
Նուրաշևը Տիմուր Բեկբուլատովիչ

Նուրաշևը Տիմուր Բեկբուլատովիչ

 

Տիմուր Բեկբուլատովիչ Նուրաշևը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 24-ին ք. Ալմաթիում (Ղազախստան)։

Կրթությունը

1996 թվականին ավարտել է Ղազախստանի պետական ճարտարապետաշինարարական ակադեմիան ինժեներ-տնտեսագետ մասնագիտությամբ։

Աշխատանքային փորձը

Տիմուր Բեկբուլատովիչ Նուրաշևն իր աշխատանքային կենսագրությունը սկսել է 1995 թվականին որպես «Ալմակոմ» ԳԱՄ-ի ավագ մասնագետ։ Այնուհետ նա դարձել է այդ ձեռնարկության գլխավոր տնորենի տեղակալը։

1998 թվականից անցել է պետական ծառայություն Ղազախստանի տարբեր պետական հաստատություններում։ Աշխատել է որպես Տնտեսության և առևտրի նախարարության Տնտեսական և ներդրումային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Տնտեսության և բյուջետային պլանավորման նախարարության Ռազմավարական պլանավորման և ներդրումային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն

2004-2010 թթ.՝ Ղազախստանի Հանրապետության Ինդուստրիայի և առևտրի նախարարության Ներդրումների հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ։

2010-2014 թթ. ղեկավարել է Ղազախստանի Հանրապետության Ինդուստրիայի և նոր տեխնոլոգիաների նախարարության Տեխնիկական կարգավորման և չափագիտության կոմիտեի «Հավատարմագրման ազգային կենտրոն» ՍՊԸ-ն։

2014-2018 թթ. հանդիսացել է Ղազախստանի Հանրապետության Ներդրումների և զարգացման հարցերով նախարարության Արդյունաբերական անվտանգության ինդուստրիալ զարգացման կոմիտեի նախագահի տեղակալ։

2018 թվականի նոյեմբերից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն։