Вход
accreditation_control
Изменен в 26.04.2018 18:41 пользователем: spadmin
 ԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄ

Հավատարմագրում

2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան, հավատարմագրումը հավատարմագրման մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմնի (այդ թվում՝ հավաստագրման մարմնի, փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի))՝ համապատասխանության գնահատման որոշակի բնագավառում աշխատանքներ կատարելու իրավասության պաշտոնական ճանաչումն է:

Անդամ պետությունները փոխադարձ ճանաչում են համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ հավաստագրման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) հավատարմագրումը անդամ պետությունների հավատարմագրման ազգային համակարգերում՝ հավատարմագրման մարմինների կողմից 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 54-րդ հոդվածի դրույթների կատարման ժամանակ:

схема_принципы аккредитации.png 
 

Անդամ պետություններն իրականացնում են հավատարմագրման բնագավառի օրենսդրության ներդաշնակեցում հետևյալի միջոցով.

*հավատարմագրման բնագավառում կանոնների ընդունման՝ միջազգային ստանդարտների և միջազգային ու տարածաշրջանային հավատարմագրման կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի հիման վրա.

*միջազգային ստանդարտների հիման վրա մշակված՝ հավատարմագրման բնագավառի միջպետական ստանդարտների կիրառման.

*միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատումների) իրականացման ապահովման ու կազմակերպման.

*տեղեկատվության բացության, անհատույց ու ժամանակին լինելու հիման վրա հավատարմագրման բնագավառի տեղեկատվության փոխանակում:


Միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների մրցակցություն թույլ չտալու համար մեկ անդամ պետության համապատասխանության գնահատման մարմինը հավատարմագրման նպատակով դիմում է այն անդամ պետության հավատարմագրման մարմնին, որի տարածքում այն գրանցված է որպես իրավաբանական անձ:

АиГГК_реестр.png
Միության շրջանակներում գործում է հավաստագրման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական գրանցամատյան: Միասնական գրանցամատյանը բաղկացած է ազգային մասերից, որոնց ձևավորումն ու վարումն ապահովում են Միության անդամ պետությունների լիազորված մարմինները:

Հավաստագրման մարմինը կամ լաբորատորիան Միասնական գրանցամատյանում ներառելն իրականացվում է Միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ Մաքսայինմիության Հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 10-ի № 319 որոշմամբ հաստատված կարգինհամապատասխան:​



схема_единый реестр.png 
 
Պետական վերահսկողություն (հսկողություն)


2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման պետական վերահսկողությունը (հսկողությունը) իրականացվում է անդամ պետությունների օրենսդրության սահմանած կարգով:

Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման պետական վերահսկողության (հսկողության) բնագավառում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման սկզբունքներն ու մոտեցումները որոշվում են Միության շրջանակներում միջազգային պայմանագրով:


Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրականացնում է տեխնիկական կանոնակարգերի իրագործման մասով Հանձնաժողովի որոշումները անդամ պետությունների կատարման մշտադիտարկումն ու վերլուծությունը և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման պետական վերահսկողության (հսկողության) արդյունավետության բարձրացման առաջարկների նախապատրաստումը:​




​​​