Вход
ԲԱՅՍԵՐԿԵԵՎ ԲԱԿՏԻԲԵԿ ԶԱԿԻՐՈՎԻՉ

ԲԱՅՍԵՐԿԵԵՎ ԲԱԿՏԻԲԵԿ ԶԱԿԻՐՈՎԻՉ

Ծնվել է 1965 թվականի հունվարի 14-ին Բիշքեկում:

1988 թվականին ավարտել է «Պատվո նշան» շքանշանով պարգևատրված Ղրղզստանի Կ.Ի. Սկրյաբինի անվան  գյուղատնտեսական ինստիտուտը ինժեներ-հիդրոտեխնիկ մասնագիտությամբ:

2005-2008 թվականներին սովորել է Ռուսական մաքսային ակադեմիայի մաքսային գործի բաժնում:

1995 թվականին աշխատանքի է անցել Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմիններում:

1995-1997 թվականներ՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը կից Պետական մաքսային տեսչության Մաքսային վերահսկողության կազմակերպման վարչության գլխավոր տեսուչի պաշտոնակատար, գլխավոր տեսուչ, պետի տեղակալ - գլխավոր տեսուչ, Բիշքեկ:

1997–2004 թվականներ՝ «Ժայըլ» մաքսային կետի ավագ տեսուչ, գլխավոր տեսուչ, «Չալդովար» մաքսային կետի ավագ տեսուչ Քարա-Բալտայի մաքսատան պետի տեղակալ, Քարա-Բալտա:

2004-2007 թվականներ՝ Ղրղզստանի Հանրապետության Պետական մաքսային կոմիտեի Մաքսային վերահսկողության կազմակերպման վարչության ավագ տեսուչ, Բիշքեկ:

2007-2008 թվականներ՝ Քարա-Բալտայի մաքսատան բաժնի պետ, Քարա-Բալտա:

2009-2011 թվականներ՝ Ղրղզստանի Հանրապետության Պետական մաքսային կոմիտեին կից «Մաքսային ծառայության արդիականացում և ենթակառուցվածքի զարգացում» նախագծի կառավարման գրասենյակի մաքսային ընթացակարգերի մասնագետ, Բիշքեկ:

2011-2016 թվականներ՝ Մաքսային գործի կազմակերպման գլխավոր վարչության Մաքսային ընթացակարգերի մեթոդաբանության վարչության պետ, Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Պետական մաքսային ծառայության Մաքսային վերահսկողության կազմակերպման վարչության մաքսային գործի հեռանկարային ծրագրերի բաժնի պետ, Բիշքեկ:

2016 թվականի հոկտեմբերի 3-ից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրեն:

Ղրղզստանի մաքսային ծառայության գնդապետ է:

Ղրղզստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 30-ի կարգադրությամբ պարգևատրվել է Պատվոգրով ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և ստացված բարձր արդյունքների համար:

Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Պետական մաքսային ծառայության 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանով պարգևատրվել է «Ղրղզստանի Հանրապետության մաքսային ծառայությունում վաստակի համար» Պատվո նշանով՝ ակնառու վաստակի և Ղրղզստանի Հանրապետության մաքսային ծառայության զարգացման և կատարելագործման գործում ունեցած հատուկ ավանդի համար:

Ղրղզստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով պարգևատրվել է պետական պարգևով Ղրղզստանի ժողովուրդների պատմական և մշակութային ժառանգության, հանրապետության սոցիալ-տնտեսական, մտավոր և հոգևոր ներուժի զարգացման գործում կատարած ավանդի, երկարամյա աշխատանքի համար և Ղրղզստանի անկախության 25-ամյակի պատվին: