Вход
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցություն

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցություն

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցությունն իրականացվում է «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության համաձայն մոտեցումներին համապատասխան (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29-րդ հավելված, այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, ԵԱՏՄ մասին պայմանագիր)։



Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների ծավալի և մակարդակի միասնականացված հաշվարկի կատարման նպատակով, հանձնաժողովի Խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առևտրի վրա խաթարող ազդեցություն ունեցող գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների թույլատրված մակարդակի հաշվարկման մեթոդաբանությունը (Հանձնաժողովի Խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 163 որոշում)

Պայմանագրի համաձայն, գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցություն միջոցների վերաբերյալ վեճերը լուծվում են Հանձնաժողովի մասնակցությամբ բանակցությունների և խորհրդատվությունների անցկացման միջոցով։ Ներկայումս ԵԱՏՄ-ում նման վեճերի վարման փորձը բացակայում է, այնուամենայնիվ՝ «Համաձայնեցված (կոորդինացված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրագործման, ներառյալ՝ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցություն հարցերի հետ կապված վեճերի շուրջ բանակցությունների և խորհրդատվությունների կազմակերպման և անցկացման կարգի մասին» Հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ 6 հանձնարարականը նպաստելու է միջպետական վեճի լուծմանը, չհասցնելով այն Եվրասիական տնտեսական միության դատարանի քննությանը։


ԵԱՏՄ դատարանի ստատուտի 82-րդ կետի համաձայն, վեճերի քննության ընթացքում, որոնց առարկան գյուղատնտեսությանը պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերն են, ստեղծվում են մասնագիտացված խումբեր։ ԵԱՏՄ դատարանի ստատուտի 94-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն ընդունել է «Վեճերի քննության շրջանակներում, որոնց առարկան արդյունաբերական լրավճարների, գյուղատնտեսությանը պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերն են, Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի ծառայությունների վճարման կարգի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 29 որոշումը։

Գյուղատնտեսության պետական աջակցության ոլորտում պարտավորությունների խախտման դեպքում, ԵԱՏՄ անդամ պետությունն ԵԱՏՄ անդամ մյուս պետություններին վճարում է փոխհատուցում՝ խախտման ծավալին հավասար չափով։ Փոխհատուցման վճարման կարգը սահմանվել է Հանձնաժողովի խորհրդի «ԵԱՏՄ անդամ պետության կողմից գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում պարտավորությունների խախտման դեպքում փոխհատուցման վճարման կարգի մասին» 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 7 որոշմամբ։



Ագրոարդյունաբերական քաղաքականության վարչությունը գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում ԵԱՏՄ մասին պայմանագրի 95-րդ հոդվածին համապատասխան իրականացնում է.

​​
գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության դիտանցում և համեմատական–իրավական վերլուծություն՝ Միության շրջանակներում ստանձնած պարտավորություններին դրա համապատասխանության մասով։ «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության դիտանցման և համեմատական–իրավական վերլուծության իրականացման մասին» հիմնադրույթը հաստատվել է Հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 160 որոշմամբ։ Հիմնադրույթին համապատասխան, ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության դիտանցման արդյունքների քննարկումն իրականացվում է «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցություն» ուղղության աշխատանքային խմբի նիստերի շրջանակներում ոչ պակաս քան երեք ամիսը մեկ անգամ։ 
ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության, այդ թվում՝ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցմանը, ինչպես նաև գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում պարտավորությունների կատարման հետ կապված վեճերի կարգավորման հարցերով խորհրդակցությունների և բանակցությունների կազմակերպմանն աջակցության ցուցաբերում,
անդամ պետություններին գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում համառոտ ակնարկների, այդ թվում՝ գյուղատնտեսության աջակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հանձնարարականների պատրաստում և տրամադրում։ Յուրաքանչյուր տարի ԵԱՏՄ անդամ պետությունները Հանձնաժողովին են ներկայացնում հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսությանը տրամադրված պետական աջակցության վերաբերյալ ծանուցում և ընթացիկ տարում գյուղատնտեսությանը տրամադրելու համար պլանավորվող պետական աջակցության վերաբերյալ ծանուցում՝ Հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 163 որոշմամբ հաստատված ձևերին համապատասխան։ Ագրարային շուկայի պետական կարգավորման և գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության արդյունավետության համալիր գնահատման նպատակով մշակվել է համապատասխան Մեթոդաբանությունը, որը հաստատվել է Հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի ապրիլի 24-ի թիվ 11 հանձնարարականով։ Համաձայնեցված մեթոդաբանական մոտեցումներին համապատասխան, անցկացվել է վերլուծական աշխատանք, որի արդյունքն են հանդիսացել ագրարային շուկայի պետական կարգավորման և գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկները (Հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 28 հանձնարարական),​
անդամ պետություններին գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ծավալների հաշվարկման հետ կապված հարցերում աջակցության ցուցաբերում։

​  


 

 

 ​​​​