Вход
Բուբեն Ստանիսլավ Բրոնիսլավովիչ

Բուբեն Ստանիսլավ Բրոնիսլավովիչ

Ծնվել է 1966 թվականի հունիսի 23-ին:

1989 թվականին ավարտել է Վ. Վ. Կույբիշևի անվան Բելառուսի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը, 2002 թվականին` Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան:

1984 - 1986 թթ` ծառայություն Խորհրդային բանակի շարքերում:

1989 - 1992 թթ` Ֆ. Է Ձերժինսկու անվան «Ինտեգրալ» գիտա-արտադրական միավորում գործարանի վարպետ, տնտեսագետ, ք. Մինսկ:

1992 - 1996 թթ` Մինսկի մարզի Ստոլբցովսկի շրջանի «Կրասնոյե զնամյա» կոլտնտեսության ավագ տնտեսագետ, գլխավոր տնտեսագետ:

1996 - 1998 թթ․՝ «Բելագրոպրոմբանկ» բելառուսական բաժնետիրական առևտրային ագրա-արդյունաբերական բանկի վարկային վարչության գյուղտնտեսության բաժնի տնտեսագետ, առաջատար տնտեսագետ, ք. Մինսկ:

1998 - 2014 թթ` Բելառուսի Հանրապետության Նախարարների Խորհրդի աշխատակազմի տնտեսագիտության սեկտորի գլխավոր մասնագետ, ագրա-արդյունաբերական համալիրի վարչության տնտեսագիտության, կադրային և արտաքին առևտրի գործունեության սեկտորի գլխավոր մասնագետ, սեկտորի վարիչ, տնտեսագիտության և ագրոարդյունաբերական համալիրի բարեփոխումների բաժնի վարիչ, ագրոարդյունաբերական համալիրի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գլխավոր վարչության պետ, ք. Մինսկ:

2014 - 2015 թթ` Բելառուսի Հանրապետության Նախարարների Խորհրդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ք. Մինսկ:

2015 թվականի նոյեմբերից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Գյուղարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի պաշտոնին:

Լրացուցիչ տեղեկություններ.

պարգևատրվել է Բելառուսի Հանրապետության Նախարարների Խորհրդի երկու Պատվոգրերով (2006, 2012),

- 2014 թվականին պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով: