Вход
EECԵվրասիական տնտեսական հանձնաժողովիԳործունեությունԱրդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Սուբբոտին Ալեքսանդր Միխայլովիչը

Սուբբոտին Ալեքսանդր Միխայլովիչը

Ծնվել է 1976 թվականի մայիսի 23-ին:

 

1998 թվականին ավարտել է Վիտեբսկի անասնաբուժական բժշկության ակադեմիան, 2000 թվականին՝ Մենեջմենթի միջազգային ինստիտուտը:


2001-2015 թվականներից ճանապարհ է անցել՝ Վիտեբսկի անասնաբուժական բժշկության ակադեմիայի ամբիոնի ասիստենտից մինչև գիտական ​​աշխատանքի գծով պրոռեկտոր:


2011 թվականին պաշտպանել է կենսաբանական գիտությունների բնագավառում մանրէագիտութայն խնդիրներին նվիրված դոկտորական ատենախոսություն։ Շնորհվել է պրոֆեսորի կոչում: Հեղինակել է 300-ից ավելի գիտական ​​աշխատանքներ (երեք դասագիրք, ինը մենագրություն, յոթ արտոնագիր):


2014 թվականից եղել է Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր տնտեսական վարչության պետի տեղակալը:


2015 թվականին նշանակվել է գյուղատնտեսության և սննդի փոխնախարար`Բելառուսի Հանրապետության անասնաբուժական և սննդի վերահսկողության վարչության տնօրեն:


2015 թվականից միջազգային անասնահամաճարակային բյուրոյի Եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի գլխավոր քարտուղարն է:


2017 թվականից զբաղեցրել է Բելառուսի Հանրապետության նախագահի օգնականի՝ Վիտեբսկի շրջանի տեսուչի պաշտոնը:


2018 թվականի սեպտեմբերի 13-ից Ալեքսանդր Սուբոտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) է։