Вход
Վարչության մասին

Վարչության մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Վիճակագրության վարչությունը (այսուհետ՝ համապատասխանաբար, Վարչություն, Հանձնաժողով) Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումն է, որն ապահովում է Հանձնաժողովի գործունեությունը վիճակագրության ոլորտում:

 
Վարչության գործունեության ուղղությունները սահմանող հիմնական նորմատիվ փաստաթղթերը.
Վարչության հիմնական խնդիրներն են.​
  1. Հանձնաժողովին անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությամբ և տեղեկատվական-վերլուծական նյութերով ապահովումը.
  2. վիճակագրության ոլորտում միասնական, միջազգային մակարդակով համադրելի ստանդարտների, դասակարգումների ու մեթոդաբանության մշակման կազմակերպում, ինչպես նաև դրանց ներդրմանն ուղղված փոխգործակցություն ՄՄ և ՄՏՏ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ.
  3. վիճակագրական ցուցանիշների տվյալների բազայի ստեղծում և վարում՝ համաձայն Հանձնաժողովի կողմից հաստատված վիճակագրական ցուցանիշների ցանկի.
  4. իր իրավասության շրջանակներում տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, բնապահպանական և այլ ոլորտներում վիճակագրական տեղեկատվության ընդհանրացում և տարածում:
 
Վարչությունում ձևավորվել է չորս բաժին.
  • տնտեսական վիճակագրության և ամփոփ աշխատանքների բաժին.
  • արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության բաժին.
  • ֆինանսական վիճակագրության բաժին.
  • ոլորտային և սոցիալ-ժողովրդագրական վիճակագրության բաժին:
Բաժիններն ապահովում են Վարչության խնդիրների լուծումն ու գործառույթների իրականացումը՝ վիճակագրության համապատասխան ոլորտների մասով: Տնտեսական վիճակագրության և ամփոփ աշխատանքների բաժինը նաև ապահովում է ընդհանուր առմամբ Վարչության ամփոփ աշխատանքների կատարումը: