Вход
Բայժումանով Ջանբուլատ Բայժումանովիչ

Բայժումանով Ջանբուլատ Բայժումանովիչ

 

Ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 12-ին:

1977 թվականին ավարտել է Ղրղզստանի պետական համալսարանը՝ «Աշխատանքի էկոնոմիկա» մասնագիտությամբ:

1977 թ. հուլիս - 1985 թ. հոկտեմբեր՝ Ղրղզստանի ԽՍՀ Նախարարների խորհրդի Աշխատանքի պետական կոմիտեում տնտեսագետ, ավագ տնտեսագետ, առաջատար տնտեսագետ, բաժնի պետ:

1985 թ. ապրիլ - 1986 թ. մայիս՝ «Կիրգիզմեբել» կահույքի արտադրական միավորման գլխավոր տնօրենի տնտեսական հարցերով տեղակալ:

1986 թ. մայիսից՝ Ղրղզստանի ԽՍՀ Կենտրոնական վիճակագրական վարչությունում բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ:

1991 թ. ապրիլին նշանակվել է Ղրղզստանի Հանրապետության Վիճակագրության պետական կոմիտեի փոխնախագահ:

2005 թ. նոյեմբերին նշանակվել է Ղրղզստանի Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

2016 թ. հուլիսի 18-ից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության տնօրեն: