Вход
Գլազև Սերգեյ Յուրևիչ

Գլազև Սերգեյ Յուրևիչ

Ծնվել է 1961 թվականի հունվարի 1-ին։

1983 թվականին ավարտել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊԸ «Տնտեսական կիբեռնետիկա» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1983 թվականին։ 1983 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ասպիրանտուրայում, աշխատել է կրտսեր գիտաշխատողի, գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտի լաբորատորիայի վարիչի պաշտոնում։

1991-ից մինչև 1992 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության Արտաքին տնտեսական կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

1993 թվականին հանդիսացել է առաջատար գիտաշխատող, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտի լաբորատորիայի վարիչի պաշտոնակատար, զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին տնտեսական կապերի նախարարի առաջին տեղակալի, նախարարի պաշտոնը։

1993-ից մինչև 1996 թվականները՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր, Պետական Դումայի Տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ։

1996 թվականին զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի Տնտեսական անվտանգության վարչության պետի պաշտոնը։

1996-ից մինչև 1999 թվականները՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի աշխատակազմի Տեղեկատվական վերլուծական վարչության պետ։

1999-ից մինչև 2003 թվականները հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր, ՊԴ Տնտեսական քաղաքականության և ձեռնարկատիրության հարցերով կոմիտեի նախագահ, անդամ, ՊԳ Վարկային կազմակերպությունների և ֆինանսական շուկաների հարցերով կոմիտեի անդամ։

2003-ից մինչև 2007 թվականները՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր, ԳԴ Առողջության պահպանման հարցերով կոմիտեի անդամ, ՊԳ Բյուջեի և հարկելի գծով կոմիտեի անդամ։

2008-ից մինչև 2012 թվականը զբաղեցրել է ԵվրԱզԷՍ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

2009-ից մինչև 2012 թվականը՝ Մաքսային միության Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար։

2012-ից մինչև 2019 թվականները՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական։

2015 թվականից մինչ ներկա ժամանակը՝ Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊԸ պետական կառավարման ֆակուլտետի պետական և տեղական կառավարման տեսության և մեթոդաբանության ամբիոնի ղեկավար։

2019 թվականի հոկտեմբերից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)։

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս։

Պարգևատրվել է մի շարք պետական պարգևներով՝ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակին» մեդալ (1997 թ.), Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալություն (2010 թ.), Բարեկամության շքանշան (2011 թ.), «Ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած վաստակի համար» Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մեդալ (2011 թ.), Անվտանգության խորհրդի հոբելյանական մեդալ (2017 թ.)։

Այլ պարգևներ՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատվոգիր (2001 թ.), Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահի շնորհակալագիր (2006 թ.), «Ռուսաստանի Պետական Դումայի հիմնադրման 100-ամյակ» հոբելյանական հուշամեդալ (2006 թ.), «Եվրասիական տնտեսական միության ստեղծման մեջ ունեցած ավանդի համար» 1-ին աստիճանի մեդալ (2015 թ.), Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահի շնորհակալագիր (2011 թ.)։

300-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, որոնցից են՝ «Երկարաժամկետ տեխնիկատնտեսական զարգացման տեսություն» (1993 թ.), «Ռուսաստանի առաջ անցնող զարգացման ռազմավարությունը գլոբալ ճգնաժամի պայմաններում» (2010 թ.), «Հերթական ռուսաստանյան հեղափոխության դասերը. ազատական ուտոպիայի անկումը և «տնտեսական հրաշքի» հնարավորությունը» (2011 թ.), «Ուկրայինական աղետ» (2015 թ.), «Ապագայի տնտեսություն» (2016 թ.), «Վերջին համաշխարհային պատերազմը։ ԱՄՆ-ը սկսում են և պարտվում» (2016 թ.), «XXI-րդ դարում լիդերության ճակատամարտ» (2017 թ.), «Նետվել դեպի ապագա» (2018 թ.) մենագրությունները։