Вход
Սույումբաևա Պաիզա Ուսենբաևնա

Սույումբաևա Պաիզա Ուսենբաևնա

1980 թվականին գերազանցությամբ ավարտել է բժշկական ֆակուլտետը, իսկ 1982 թվականին` Ղրղզստանի պետական բժշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրան:

2009 թվականին Ղրղզստանի պետական իրավաբանական ակադեմիայում ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան՝ «Քաղաքացիական իրավունք» մասնագիտությամբ:

1982 - 2001 թթ զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության մարմիններում:

2001 - 2005 թթ զբաղեցրել է Ղրղզստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Անձնակազմի քաղաքականության, գիտության, կրթության և կազմակերպչական աշխատանքի վարչության պետի տեղակալի պաշտոնը:

2005 - 2010 թթ` Ղրղզստանի Հանրապետության Պետական ծառայության գործերով գործակալության Մրցութային ընտրության, ռոտացիայի և պետական ծառայություն անցնելու բաժնի վարիչ, Պետական ծառայություն անցնելու ապահովման վարչության պետ, վերափոխումից հետո` Ղրղզստանի Հանրապետության Պետական անձնակազմի ծառայության փորձարկման կենտրոնի վարիչ:

2010 -  2016 թթ` Ղրղզստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Պետական քարտուղար (նախարարի առաջին տեղակալի աստիճանում):

2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն:

Պարգևատրվել է «Ղրղզստանի Հանրապետության առողջապահության գերազանցիկ», «Ղրղզստանի Հանրապետության պետական ծառայության գերազանցիկ», «Ղրղզստանի Հանրապետության Հաշվիչ պալատի պետական աուդիտի գերազանցիկ» կրծքանշաններով:

Ղրղզստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի համաձայն պարգևատրվել է Ղրղզստանի Հանրապետության Պատվոգրով, շնորհվել է «Ղրղզստանի Հանրապետության պետական ծառայության III դասի պետական խորհրդական» դասային աստիճան: