Вход
Վարչության մասին

Վարչության մասին

 

ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ՝

Վարչությունն իրականացնում է իր գործունեությունը հետևյալ ոլորտներում.

1. Աշխատանքային միգրացիա և միգրացիոն քաղաքականություն,

2. Անդամ պետությունների աշխատավորների սոցիալական, կենսաթոշակային և բժշկական ապահովություն, կրթություն և մասնագիտական գործունեություն,

3. Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված այլ ոլորտներում։

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝​

  • հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, խորհրդատվական մարմինների, հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ համատեղ Վարչության իրավասություններին վերաբերող հարցերով կոորդինացված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության ձևավորման և անցկացման ապահովում,​

  • մասնակցություն միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի մշակմանը, ինչպես նաև նշված ոլորտներում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործման, ներդաշնակեցման և (կամ) միասնականացման հարցերով առաջարկների նախապատրաստմանը,​

  • աշխատուժի ազատ տեղաշարժի ճանապարհին արգելքների վերացում, աջակցություն Միության շրջանակներում աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորմանը,​

  • աջակցություն անդամ պետությունների համագործակցությանն անդամ պետությունների աշխատավորների կազմակերպված հավաքագրմանը և ներգրավմանը՝ անդամ պետություններում նրանց կողմից աշխատանքային գործունեության իրականացման համար։​

 

 
 

​​