Вход
EECԵվրասիական տնտեսական հանձնաժողովիԳործունեությունՏնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Ժակսիլիկով Տիմուր Մեկեշևիչ

Ժակսիլիկով Տիմուր Մեկեշևիչ


Ծնվել է 1968 թվականին: 
 
1993 թվականին ավարտել է Մ.Վ. Լոմոնոսովի անվ. ՄՊՀ-ն՝ «Պատմություն» մասնագիտությամբ: 1997 թվականին՝ Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (Ֆրանսիա)՝ եվրոպական հետազոտությունների ոլորտում մագիստրոսի աստիճանի կոչումով: 2003 թվականին՝ Տնտեսության և ֆինանսների ղազախստանյան ինստիտուտը՝ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ: 

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1993 թվականին՝ Սեմիպալատինսկի բիզնեսի և ձեռներեցության ինստիտուտի գործադիր տնօրենի պաշտոնում: 

1997 թվականի դեկտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը աշխատել է որպես Ղազախստանի հանրապետության ռազմավարական պլանավորման և բարեփոխումների նախարարության բաժնի գլխավոր մասնագետ, պետ: 

1998 թվականի հոկտեմբերից մինչև 1999 թվականի ապրիլը եղել է Ղազախստանի Հանրապետության նախագահի վարչակազմի վերլուծության և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի սեկտորի վարիչ: 

1999 թվականի ապրիլից մինչև 2002 թվականի մարտն աշխատել է Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի վերլուծական կենտրոնի սեկտորի վարիչ: 

2002 թվականի մարտից մինչև 2003 թվականի օգոստոսը՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի վարչակազմի Համակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ: 

2003 թվականի օգոստոսից մինչև 2005 թվականի նոյեմբերը զբաղեցրել է Ղազախստանի հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ԱՀԿ-ին անդամակցության  հարցերով վարչության տնօրենի պաշտոնը, ղեկավարել է Ժնևում Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցերով ներկայացուցիչների խումբը: 

2005 թվականի նոյեմբերից մինչև 2006 թվականի փետրվարը՝ «ՑՄԱԻ» ԲԸ-ի կառավարիչ տնօրեն: 

2006 թվականի փետրվարից մինչև հոկտեմբերը՝ Ղազախստանի Հանրապետության տնտեսության և բյուջետային պլանավորման նախարարության «Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ» ՀՊՁ-ի տնօրենի պաշտոնակատար:  

2006 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի սեպտեմբերը զբաղեցրել է «Մայրաքաղաքի կայուն զարգացման կենտրոն» ՊՁ ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնները: 

2007 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի հոկտեմբերը Աստանա քաղաքի ակիմատում զբաղեցրել է Տնտեսության և բյուջետային պլանավորման վարչության տնօրենի, Աստանա քաղաքի ակիմի տեղակալի պաշտոնը: 

2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի ապրիլ եղել է Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի փոխնախարար: 

2010 թվականի ապրիլից մինչև օգոստոսը՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության Ներդրումների կոմիտեի նախագահ: 

2010 թվականի օգոստոսից աշխատել է «Ղազախստանի ներդրումային հիմնադրամ» ԲԸ-ի վարչության նախագահի պաշտոնում: 

2012 թվականի փետրվարից մինչև 2017 թվականի ապրիլը զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի փոխնախարարի, Ղազախստանի Հանրապետության ազգային տնտեսության փոխնախարարի պաշտոնները:

2017 թվականի ապրիլից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար):  

Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն լեզուներին: