Вход
Ջրային տրանսպորտ

Ջրային տրանսպորտ

 

​Ջրային տրանսպորտի ոլորտում ինտեգրման զարգացման նպատակով մշակվել էԵվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր) «Արձանագրություն համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» 24-րդ հավելվածի «Ջրային տրանսպորտը» IV բաժինը։

Միության մասին պայմանագրի 24-րդ հավելվածի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսվել է իրագործվող համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության շրջանակներում ջրային տրանսպորտի զարգացում և անդամ պետությունների կողմից նավագնացության մասին միջազգային պայմանագրի կնքում։

Միության մասին պայմանագրի 24-րդ հավելվածի 15-րդ կետի իրագործման նպատակով՝ «Ջրային տրանսպորտ» բաժինը նախապատրաստվել և ներառվել է («Ծովային տրանսպորտ» և «Ներքին ջրային տրանսպորտ» ուղղությունների հետ միասին) Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի N 19 որոշմամբ հաստատված՝ Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրագործման փուլերի (ՀՏՔՀՈՒ) մեջ։.

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի N 3 որոշմամբ հաստատվել է Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրագործման փուլերի (ՀՏՔՀՈՒ) իրականացման միջոցառումների 2018-2020 թվականների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»), այդ թվում՝ ծովային տրանսպորտի և ներքին ջրային տրանսպորտի մասով։

Միության մասին պայմանագրի 24-րդ հավելվածի 16-րդ կետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում 2014 թվականի օգոստոսից մինչ այժմ անցկացվում են Նավագնացության մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստման միջոցառումներ։

Նավագնացության մասին համաձայնագրի նախագծին հավանություն է տրվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի N 120 որոշմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի N 127 կարգադրությամբ,  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 2-ի N 31 կարգադրությամբԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի N 34 կարգադրությամբ։ Ընդունվել է միջկառավարական մակարդակով Նավագնացության մասին համաձայնագրի նախագծի ստորագրման հարցով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի N 14 հանձնարարությունը։

Ջրային տրանսպորտի հարցերով աշխատանքն իրականացվում է Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի ջրային տրանսպորտի հարցերով ենթակոմիտեիՏրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեիՏրանսպորտի ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների խորհրդակցության (Նախարարների խորհրդակցությանշրջանակներում։

Տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչությունը ջրային տրանսպորտի հարցերով փոխգործակցություն է իրականացնում ՄԱԿ ԵՏՀ ՆՏԿ հետ։​


Announcement.png 



Վիճակագրական տվյալներ և նյութեր

Վիճակագրություն` 2017 թվականի հունվար - հոկտեմբեր



Կոնտակտներ


           ​Оդային և ջրային տրանսպորտի բաժնի պետ
           Շարիպովա Դինարա Խայրուլլի
           Հեռախոս` +7 (495) 669-25-33
           +7(495) 669-24-00, լրաց. 5333
           e-mailsharipova@eecommission.org​​

           Оդային և ջրային տրանսպորտի բաժնի պետի տեղակալ
           Նեսվետայլովա ​Սվետլանա Վլադիմիրի
           Հեռախոս` +7(495) 669-24-00, լրաց. 5337
           e-mail: nesvetaylova@eecommission.org



Օգտակար հղումներ

           Բելառուսի Հանրապետություն
           ​Տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարություն  – mintrans.gov.by
           Տնտեսության նախարարություն  – economy.gov.by

           Ղազախստանի Հանրապետություն
           Ներդրումների և զարգացման նախարարություն  – mir.gov.kz
           Ազգային տնտեսության նախարարություն  - economy.gov.kz
           «Կազմորտրանսֆլոտ» Ազգային ծովային նավագնացական ընկերություն» ՍՊԸ  - kmtf.kz
           Ծովային տրանսպորտի ձեռնարկատերերի ասոցիացիա  - shipowners.kz
           Ծովային արդյունաբերության նավատերերի և ձեռնարկատերերի ասոցիացիա  - moryak.kz
           Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատ - palata.kz

           Ռուսաստանի Դաշնություն
           ​Տրանսպորտի նախարարություն  – mintrans.ru
           Տնտեսական զարգացման նախարարություն  – economy.gov.ru
           Դաշնային հակամենաշնորհային ծառայություն  - fas.gov.ru
           Տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն  - rostransnadzor.ru
           Նավագնացության ռուսական պալատ  - russian-shipping.ru
           Ծովային առևտրական նավահանգիստների ասոցիացիա  - morport.com
           Ռուսական էքսպեդիտորների ասոցիացիա  - far-aerf.ru 


​​
 ​​​​​​​
​​