Ծնվել է 1966 թվականի հունիսի 18-ին Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլի մարզի
Անանևո գյուղում:
1993 թվականին ավարտել է Կ.Ա. Տիմիրյազևի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան
«գիտնական-գյուղատնտես» մասնագիտությամբ:
1984-ից մինչև 1986 թվականը ծառայել է Խորհրդային բանակի շարքերում՝ Աֆղանստանում
խորհրդային զորքերի սահմանափակ զորախմբի կազմում՝ Գերատ նահանգում, մոտոհրաձգային գումարտակի
հրամանատարի տեղակալի պաշտոնում: Զորացրվել է՝ կրելով ավագ սերժանտի կոչումը: Ծառայության
ընթացքում պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով և ԽՍՀՄ նախագահ Մ.Ս. Գորբաչյովի՝
«Ինտերնացիոնալ պարտքը կատարելու համար» պատվոգրով:
1993-ից մինչև 1994 թվականը հանդիսացել է Իսիկ-Կուլի մարզի Ակ-Սուի շրջանում
գտնվող «Կայնար» գյուղատնտեսական միավորման գլխավոր տնորենի տեղակալ:
1994-ից մինչև 1995 թվականը Ղրղզստանում զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ:
1996-ից մինչև
1998 թվականը որպես ավագ մենեջեր աշխատել է «AIG» ամերիկյան ապահովագրական ընկերությունում
(ք. Մոսկվա):
1998-ից մինչև
2002 թվականը զբաղեցրել է «ԱՏՄ-ԱԳՐՈ» ՍՊԸ-ի (ք. Մոսկվա) գլխավոր տնօրենի պաշտոնը:
2002-ից մինչև
2005 թվականը հանդիսացել է «Արբատ մենեջմենթ» Կառավարող ընկերություն» ՍՊԸ-ի (ք. Մոսկվա)
գլխավոր տնօրեն:
2005-ից մինչև
2007 թվականը ղեկավարել է «Պրեոբրաժենսկի գործարար կենտրոն» նախագիծը (ք. Մոսկվա)։
2007-ից մինչև
2010 թվականը՝ «Ասպոլ-Ցենտր» ընկերության ղեկավար։
2010 թվականին հիմնադրել
և ղեկավարել է «Ղրղզստանցիների պաշտպանությանն ու օժանդակությանն աջակցության կենտրոնը»
ոչ առևտրային գործընկերակցությունը (ք. Մոսկվա)։
2010-ից մինչև
2021 թվականը՝ «Մեկեն Ինտիմագի» կուսակցության նախագահ։
Անդամակցում է «Գիտնականների Եվրասիական տնտեսական ակումբի» ընկերակցությանը
(Ռուսաստան), ընդգրկված է տնտեսական ակումբի համակարգող խորհրդի կազմում։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ 2021
թվականի հունիսի 30-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի
և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)։