Վարդան
Ալեքսանդրի Ավետիսյանը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 19-ին Երևանում (Հայաստանի Հանրապետություն)։
2008 թվականին ավարտել է Հայաստանի պետական Ճարտարագիտական Համալսարանը
«ինժեներիա» մասնագիտությամբ։
Տիրապետում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի բազմամյա լայնածավալ
փորձին։ Այսպես, 2000 թվականի սեպտեմբերից մինչև 2003 թվականի հունիսը աշխատել է
Պետական ճարտարագիտական համալսարանում (Երևան)։ 2005 թվականի դեկտեմբերից մինչև
2020 թվականի մարտը տեղեկատվական անվտանգության հետ կապված տարբեր պաշտոններ է
զբաղեցրել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում (Երևան)։ 2020 թվականի մարտից մինչև
սեպտեմբեր ամիսները նույն ոլորտում մշակումներ է իրականացրել Հայաստանի Պետական
մաքսային կոմիտեում ժամանակակից ծրագրային միջոցների ներդրմամբ զբաղվող «Վէբբ
Ֆոնտեն հոլդինգ» ընկերությունում (Երևան)։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի պաշտոնին է նշանակվել այս տարվա
հոկտեմբերի 1-ից։