Вход
Վարդանյան Ռուզաննա Ալբերտի

Վարդանյան Ռուզաննա Ալբերտի

Ծնվե է 1969 թվականի փետրվարի 28-ին Հայաստանում:

1990 թվականին ավարտել է Երևանի  ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ապրանքագիտություն և ոչ պարենային ապրանքների առևտրի կազմակերպում մասնագիտությամբ:

1990 թվականի նոյեմբերից մինչև 1994 թվականի ապրիլ ամիսը ք, Երևանի Վ.Գ. Բելինսկու անվ. թիվ 39 դպրոցում դասավանդել է աշխարհագրություն:

1994 թվականի ապրիլից մինչև հունիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի շուկայական կառույցների և մասնավորեցման խմբի մասնագետ:

1994 թվականի հուլիսից մինչև 2016 թվականի հոկտեմբեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության Տնտեսական վարչության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, Ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ, Ֆինանսների և հաշվապահական հաշվառման վարչության պետ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական:

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետութան վարչապետի Շնորհակալագրով և հուշանվերով:

2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսների վարչության տնօրեն: