Ֆինանսների վարչությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանում է, որի հիմնական առաքելությունը Հանձնաժողովի բյուջեի ձևավորման ու կատարման գործունեությունն է:

 
Ֆինանսների վարչության մասին հիմնադրույթը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի 2012 թվականի ապրիլի 26-ի 122 հրամանով:
 
Վարչության հիմնական խնդիրներն են.


·        
Հանձնաժողովի բյուջեի ձևավորումը.
·        
Հանձնաժողովի բյուջեի կատարումը.
·        
ֆինանսական, հաշվապահական և հարկային հաշվառման իրականացումը.
·        
ֆինանսական, հաշվապահական և հարկային հաշվետվության կազմումը:
 
Խնդիրների լուծման շրջանակներում Վարչությունը կատարում է հետևյալ գործառույթները.
·        
Հանձնաժողովի այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է Հանձնաժողովի բյուջեի նախագիծը, Հանձնաժողովի բյուջեում փոփոխությունների նախագիծը.
·        
իրականացնում է պարզաբանող գրության, հիմնավորված փաստաթղթերի և հաշվարկների նախապատրաստումը՝ ըստ Հանձնաժողովի բյուջեի նախագծի ծախսերի հոդվածների.
·        
փոխգործակցում է Կողմերի պետական իշխանության լիազորված մարմինների և Կողմերի պետական բյուջետային (արտաբյուջետային) հիմնադրամների հետ՝ Վարչության իրավասության մեջ մտնող հարցերով.
·        
համակարգում է Հանձնաժողովի բյուջեի կատարման մասով Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը.
·        
իրականացնում է Հանձնաժողովի բյուջեի ծախսերի բյուջետային ցուցակի կազմումը և վարումը.
·        
ապահովում է Հանձնաժողովի բյուջեի միջոցների ծախսումը՝ Հանձնաժողովի բյուջեի ծախսերի բյուջետային ցուցակին համապատասխան.
·        
իրականացնում է Հանձնաժողովի բյուջեի կատարման մոնիտորինգ.
·        
 իրականացնում է ֆինանսական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվության կազմումը.
·        
իրականացնում է Հանձնաժողովի բյուջեի կատարման մասին եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմումը.
·         
իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը և հաշվապահական հաշվետվության կազմումը.
·    
իրականացնում է հարկային հաշվառման վարումը, հարկային հաշվետվության կազմումն ու ներկայացումը՝ Կողմերի օրենսդրություններին համապատասխան.
·        
մասնակցում է Վարչության իրավասության մեջ մտնող հարցերին առնչվող միջազգային պայմանագրերի, Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի և Հանձնաժողովի որոշումների նախագծերի նախապատրաստմանը.
·        
Հանձնաժողովի Խորհրդի անդամների և Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների համար նախապատրաստում է Վարչության իրավասության մեջ մտնող հարցերին առնչվող վերլուծական և տեղեկատվական նյութեր.
·        
իրականացնում է Վարչության իրավասության մեջ մտնող հարցերին առնչվող՝ Հանձնաժողովի ֆինանսատնտեսական պայմանագրերի նախագծերի, դրանց կատարման մասին փաստաթղթերի ֆինանսական փորձաքննություն.
·        
պետական բյուջեների ձևավորման և կատարման ֆունկցիաներն ստանձնած՝ Կողմերի լիազորված մարմինների կողմից ֆինանսական վերահսկողություն կատարելիս իրականացնում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության համակարգում.
·        
կազմակերպում է գիտահետազոտական, գիտագործնական և այլ աշխատանքների կատարում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման ու կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով.
·        
իրականացնում է այլ գործառույթներ իր իրավասության շրջանակներում:
 
Վարչությունում ձևավորվել է հինգ բաժին.


·        ֆինանսական փորձաքննության և պայմանագրային աշխատանքի բաժին.
·        
բյուջեի պլանավորման և ֆինանսավորման բաժին.

·        հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժին.​

·        բյուջեի կատարման մոնիտորինգի բաժին

·        աշխատանքի վարձատրության և անձնակազմի հետ աշխատանքի բաժին.

​​