Վարչության հիմնական խնդիրներն են.
1) Հանձնաժողովի նյութատեխնիկական ապահովման կազմակերպումը.
2) Հանձնաժողովի գույքի կառավարման կազմակերպումը, այդ թվում՝ Հանձնաժողովի շենքերի շահագործումն ու սպասարկումը.
3) Հանձնաժողովի տրանսպորտային սպասարկման կազմակերպումը.
4) Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների կադրային և սոցիալական ապահովման կազմակերպումը:
Վարչությունն իր ստանձնած խնդիրներին համապատասխան՝ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) նախապատրաստում է առաջարկություններ 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հիմնադրույթների, Միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի իրագործման մասին, մշակում է փաստաթղթերի նախագծեր՝ Վարչության իրավասության շրջանակներում,
2) կազմակերպում և ապահովում է ապրանքների գնումը, աշխատանքների և ծառայությունների կատարումը՝ Միության իրավունքի մազ կազմող ակտերին համապատասխան, կազմակերպում պայմանագրերի կքնումն ու իրականացնում դրանց կատարման վերահսկողությունը.
3) ապահովում է Հանձնաժողովի հաշվեկշռում գտնվող նյութատեխնիկական միջոցների հաշվառումը, պահպանումն ու դուրսգրումը.
4) կազմակերպում է կահույքի տեղավորումը և Հանձնաժողովի աշխատակիցների աշխատատեղերի ձևավորումը.
5) Հանձնաժողովի վարչական շենքերում ապահովում է անցագրային և ներօբյեկտային ռեժիմների կազմակերպումն ու վերահսկողությունը.
6) կազմակերպում է Հանձնաժողովի տարածքների, շենքերի և շենքերին կից հողատարածքների վիճակի պարբերական զննումները, այդ թվում՝ վերանորոգման աշխատանքների կարիք ունեցող օբյեկտների որոշման նպատակով.
7) մշակում է ընթացիկ և կապիտալ վերանորոգումների իրականացման ծրագրերը.
8) իրականացնում է վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքի և դրանց կատարման ժամանակացույցին հետևելու վերահսկողությունը.
9) կազմակերպում է կապիտալ վերանորոգումից հետո Հանձնաժողովի տարածքների ու շենքերի շահագործմանն ընդունման հանձնաժողովների աշխատանքը.
10) իրականացնում է Հանձնաժողովի շենքերը, տարածքները, ինժեներական ցանցերը, հաղորդակցությունները տեխնիկապես սարքին վիճակում պահելու վերահսկողությունը.
11) ապահովում է Հանձնաժողովի տարածքներում և շենքերում Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների տեղակայումը, ինչպես նաև վարում ծառայողական տարածքների օգտագործման հաշվառում.
12) Հանձնաժողովի տարածքներում և շենքերում կազմակերպում է աշխատանքը կոմունալ, շահագործման և վարչատնտեսական ծառայությունների մատակարարների հետ.
13) Կազմակերպում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամներին, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցներին ծառայողական բնակտարածքներով ապահովելու աշխատանքն ու համակարգում այդ մասին տեղեկատվությունը՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված կարգին համապատասխան.
14) կազմակերպում և իրականացնում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների ավտոտրանսպորտային սպասարկման իրավունքի մրցույթում հաղթած կողմնակի կազմակերպություններին ավտոմեքենաների փոխանցումը.
15) կազմակերպում է Հանձնաժողովի կարիքների համար ձեռք բերված ավտոմեքենաների գրանցումը Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության (ՃԵԱՊՏ) մարմիններում.
16) կազմակերպում է պլանային տեխնիկական զննությունների իրականացումը, ավտոմեքենաների ապահովագրումն ու շահագործմանը դրանց նախապատրաստումը.
17) իրականացնում է Հանձնաժողովի ավտոմեքենաների դիսպետչերիզացիան, ինչպես նաև ապահովում կառուցվածքային ստորաբաժանումների և վարորդական անձնակազմի փոխգործակցությունը.
18) իրականացնում է ավտոմեքենաների տեխնիկական վիճակի, կողմնակի կազմակերպությունների կողմից ավտոմեքենաների շահագործման կանոնների պահպանման վերահսկողությունը.
19) մասնակցում է միասնական կադրային քաղաքականության իրականացմանը.
20) Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է Հանձնաժողովի վարչություններում թափուր պաշտոնների համալրման մրցույթների նախապատրաստումը և անցկացումը.
21) Վարչության իրավասության շրջանակներում նախապատրաստում է կադրային հարցերին առնչվող հրամանների նախագծեր.
22) նախապատրաստում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքացուցակների և դրանցում փոփոխությունների նախագծեր.
23) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատակիցների ատեստավորման իրականացումը.
24) կազմակերպում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.
25) կատարում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների աշխատանքային գրքույկների և անձնական գործերի ձևավորկման աշխատանքը.
26) ձևակերպում է երկարամյա ծառայության պետական կենսաթոշակի ստացման նյութերը.
27) ձևակերպում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների ապահովագրական կենսաթոշակային հավաստագրերը (Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար).
28) կազմակերպում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների բժշկական սպասարկման ապահովման աշխատանքը՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերի սահմանված կարգին համապատասխան.
29) իր իրավասության սահմաններում վերահսկում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների կողմից պայմանագրերով և Միության իրավունքի մաս կազմող այլ ակտերով սահմանված սահմանափակումների ու արգելքների պահպանումը.
30) հավաքում և մշակում է տեղեկություններ Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամների եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների վերաբերյալ, որոնք տրամադրվում են Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների կողմից՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված կարգով, ինչպես նաև վերահսկում է դրանց ժամանակին տրամադրումը.
31) ապահովում է նշված տեղեկությունների արժանահավատության և լիարժեքության ստուգման իրականացումը Միության իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված կարգով.
32) խորհրդատվություն է տրամադրում Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցներին՝ Վարչության իրավասություններին առնչվող հարցերի վերաբերյալ.
33) ապահովում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների հավատարմագրման ձևակերպումը.
34) վերահսկում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցի կազմումը, արձակուրդային օրերի թվի հաշվառումն ու սահմանումը, աշխատանքից ազատվելու դեպքում՝ չօգտագործված արձակուրդի փոխհատուցման հաշվարկը.
35) կազմակերպում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամներին, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցներին պարգևատրմանը (խրախուսմանը) ներկայացնելու, նրանց նյութական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար նյութերի նախապատրաստումը, ինչպես նաև ի դեմս անձնակազմի հետ աշխատանքների բաժնի ղեկավարության (բաժնի պետ, բաժնի պետի տեղակալ) իրականացնում է Հանձնաժողովի աշխատակիցների կողմից իրականացված կարգապահական զանցանքների վերաբերյալ գրավոր բացատրությունների պահանջը, այդ թվում՝ Հանձնաժողովի նյութական վնասի փոխհատուցման նպատակով.
36) Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների աշխատանքային ժամանակի հաշվառման կազմակերպումը.
37) ապահովում է «Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում ունեցած ավանդի համար» մեդալով պարգևատրված անձանց հաշվառումը.
38) կազմակերպում և վերահսկում է Հանձնաժողովում գործուղումների պլանների կազմումը.
39) Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում է ծառայողական գործուղումների փաստաթղթային ձևակերպումը.
40) փոխգործակցություն է իրականացնում Հանձնաժողովի կարիքների համար ուղևորությունների ապահովման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ.
41) կնիքով է հաստատում կադրային հարցերին առնչվող՝ Հանձնաժողովի հրամաններն ու այլ փաստաթղթերը.
42) փոխգործակցում է անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների հետ՝
Վարչության իրավասությանն առնչվող հարցերով.
43) իր իրավասության սահմաններում ապահովում է ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկությունների և սահմանափակ տարածման այլ տեղեկությունների պաշտպանությունը.
44) ապահովում է Հանձնաժողովի գործունեության ընթացքում Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների մասին անձնական տվյալների պահպանումն ու գաղտնիությունը.
45) նախապատրաստում և Հանձնաժողովի ղեկավարությանն է ներկայացնում Վարչության իրավասության մեջ մտնող հարցերին առնչվող անհրաժեշտ հաշվետու համահավաք տեղեկատվություն: