Ծնվել է
1966 թվականի հուլիսի 4-ին Կալուգայի մարզի ք. Օբնինսկում:
1988 թվականին
ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ, շնորհվել է «Քաղաքական տնտեսություն»
մասնագիտությունը: 1990 թվականին ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ
տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան: 1992 թվականին պաշտպանել է թեկնածուական
ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1991-1993 թթ.-ին` ԽՍՀՄ
ԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի ավագ լաբորանտ,
գիտական աշխատող, ք. Մոսկվա:
1993-1995 թթ.-ին` «Մաքս»
ԲԸ Մոսկվայի բաժնետիրական ապահովագրական ընկերության բաժնի պետ, ք. Մոսկվա:
1995-1996 թթ.-ին` «Վարկային
միությունների զարգացման կենտրոն»
Հասարակական կազմակերպության ձեռնարկության ապահովագրության գծով խորհրդական, ք.
Մոսկվա:
1996-2000 թթ.-ին` «Բենեվիտա ԼԿՍ» ՓԲԸ ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն,
նախագահ, ք. Մոսկվա:
2000 -2002 թթ.-ին` «ՅԱԲԼՈԿՈ» Միավորում» Համառուսաստանյան քաղաքական
հասարակական կազմակերպության փորձագետ,
ք. Մոսկվա:
2002-2003 թթ.-ին` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման
աջակցություն» Տարածաշրջանային
հետազոտությունների հիմնադրամի օրենքներիի նախագծերի և փորձաքննությունների
աշխատանքների ծրագրրի ղեկավար, ք. Մոսկվա:
2004-2016 թթ.-ին` Վերլուծության,
մեթոդաբանության և նորմաստեղծագործության վարչության պետ, Վերլուծական վարչության
պետ, Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի օգնական, ք. Մոսկվա:
2016 թվականի մայիսի 16-ից` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
Հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն:
2010 թվականին Ռուսաստանի նախագահի
հրամանագրով շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր տնտեսագետ» կոչումը: Ավելի քան 20 գիտական հոդվածների
հեղինակ է, մասնակցել է տնտեսական տեսության
տարբեր ասպեկտներով մի շարք կոլեկտիվ մենագրությունների և դասագրքերի գրելուն: