Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բելառուսական-Ղազախստանյան-Ռուսական գործարար համայնքի փոխգործակցության Խորհրդակցական խորհրդը, որը ստեղծվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թ. դեկտեմբերի 4-ի թիվ № որոշմամբ, նպատակ ունենալով իրականացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բելառուսական-Ղազախստանյան-Ռուսական բիզնես երկխոսության միջև 2012 թ. հունիսի 15-ի փոխգործակցության վերաբերյալ Հուշագիրը, իրենից նեկայացնում է մի մարմին, որն ապահովում է ԵՏՀ-ի և Բելառուսական-Ղազախստանյան-Ռուսական գործարար համայնքի, ի դեմս Բելառուսական-Ղազախստանյան-Ռուսական բիզնես երկխոսության, որը զբաղվում է Մաքսային Միության և Միասնական Տնտեսական Տարածքի գործունեության համակարգային և ռազմավարական հարցերով և իրականացնում է բիզնես համայնքի այն առաջարկների դիտարկումը, որոնք ուղղված են ՄՄ և ՄՏՏ կանոնակարգող-իրավական դաշտի կատարելագործմանը, ինչպես նաև այն հարցերի դիտարկումը, որոնք առնչվում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գործարար շրջանակների ներկայացուցիչների ֆորումների կազմակերպման և անցկացման հետ:
Խորհրդակցական խորհուրդը իրականացնում է բիզնես համայնքի այն առաջարկների դիտարկումը, որոնք ուղղված են ՄՄ և ՄՏՏ կանոնակարգող-իրավական դաշտի կատարելագործմանը:
Խորհրդակցական խորհուրդը կազմված է Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի գործարար համայնքի, արդյունաբերական միավորումների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչներից:
Խորհրդակցական խորհուրդը ծավալում է իր գործունեությունը հետևյալ ուղղություններով՝
ինտեգրման զարգացում և մակրոէկոնոմիկա;
ձեռնարկատիրական գործունեության զարգացում;
ֆինանսական շուկաներ (բանկային ոլորտ, ապահովագրական ոլորտ, արժութի շուկա, արժեթղթերի շուկա);
արդյունաբերություն;
ագրոարդյունաբերական համալիր;
փոխադարձ և արտաքին առեւտուր;
տեխնիկական կարգավորում;
սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցներ;
մաքսային վարչարարություն;
էներգետիկա և բնական մենաշնորհներ;
տրանսպորտ և ենթակառուցվածք;
մրցակցության զարգացում և հակամենաշնորհային կարգավորում;
Մտավոր գործունեության արդյունքների և ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների անհատականացման միջոցների պաշտպանություն և պահպանություն.
Հուշագիր
Դրույթ
Կանոնակարգ
Կազմ