Вход
ԵԱՏՄ երկրներն ավարտում են Մաքսային օրենսգրքի վավերացումը

ԵԱՏՄ երկրներն ավարտում են Մաքսային օրենսգրքի վավերացումը

AJ0I6980.jpg
08.12.2017

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը եզակի փաստաթուղթ է, – նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մաքսային համագործակցության նախարար Մուկայ Կադիրկուլովը 4-րդ Եվրասիական տնտեսական կոնգրեսի ընթացքում: – Սա ԵԱՏՄ երկրների պատմության մեջ առաջին փաստաթուղթն է, որի մշակմանը մասնակցել է բիզնեսը: ԵԱՏՄ երկրների գործարարները մաքսային մարմինների հետ միասին որոշում էին նոր Օրենսգրքի հայեցակարգը և առաջարկներ ներկայացնում ինչպես նորմերի ու կանոնների, այնպես էլ տեքստի կոնկրետ ձևակերպումների վերաբերյալ: Բիզնեսը շատ գրագետ է հիմնավորել իր դիրքորոշումը: Արդյունքում ԵԱՏՄ գործարար համայնքի առաջարկների ավելի քան 70%-ը գտել է իր տեղը նոր Մաքսային օրենսգրքում»:

Ներկայումս Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացրել են Բելառուսն ու Ռուսաստանը: Հայաստանում ու Ղազախստանում նոր Մաքսային օրենսգիրքը արժանացել է խորհրդարանների հավանությանը, մնաց վերջին փուլը՝ պետությունների ղեկավարների կողմից Պայմանագրի վավերացման մասին հրամանագրերի ստորագրումը: Ղրղզստանում Միության նոր մաքսային օրենսդրությունը քննարկվում է խորհրդարանում:

Որպես բիզնես-լոբիստների արդյունավետ աշխատանքի օրինակ ԵՏՀ նախարարը ներկայացրել է լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) կարգավիճակ ունեցող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին թանկարժեք մաքսային ուղեկցումից ազատելը:

«Բիզնեսն ասաց, որ գնում է ԼՏՕ կարգավիճակի ստացման հետ կապված բոլոր բեռնվածությունների, բայց միևնույն ժամանակ նվազագույն պարզեցումներ է տեսնում: Ուստի նոր Օրենսգրքում մենք էապես ընդլայնել ենք արտոնությունների ցանկը: Դրանք կլինեն 17-ը՝ ի հակակշիռ ներկայիս չորսի: Նոր պարզեցումների թվում է տարանցման ժամանակ ԼՏՕ-ին մաքսային ուղեկցումից ազատելը, - նշել է Մուկայ Կադիրկուլովը: - Այս նորմն ավելացել է բիզնեսի համառության շնորհիվ: Մաքսային ծառայությունները երկար ժամանակ պնդում էին իրենցը, սակայն բիզնեսն այնուամենայնիվ հաղթեց»:

ԵՏՀ նախարարի խոսքով, Օրենսգրքի նախապատրաստման ժամանակ գործարարների պրոակտիվ դիրքորոշման նման օրինակները բազմաթիվ են:

«Եվրասիական «հնգյակի» բիզնես համայնքը շատ դեպքերում կարողացավ հիմնավորել, որ պարզեցումները մաքսային մարմինների ռեգուլյատիվ գործառույթների համար ոչ մի վնաս չեն կրում: Սա հաջողվել է առաջին հերթին այն պատճառով, որ ԱՏԳ մասնակիցները կապել են մաքսայինի տեսած բոլոր ռիսկերը իրենց պարտավորությունների հետ», – ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի անդամը:

Մուկայ Կադիրկուլովը ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը բնութագրել է որպես առաջադեմ փաստաթուղթ, որը ոչ միայն ներառել է ԵԱՏՄ երկրներում արդեն իսկ լոկալ գործող առաջադեմ իրավակիրառ պրակտիկան, այլ և կողմնորոշված է ԱՏԳ կարգավորման համակարգի հետագա արդիականացմանը՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաները:

«Մենք նորմատիվորեն թույլատրել ենք հնարավոր բոլոր պարզեցումները, որոնք ընձեռում է էլեկտրոնային տեխնոլոգիաներին անցումը: Դա վերահսկող մարմիններին փաստաթղթեր ներկայացնելու միանվագությունն է, առանց ուղեկից փաստաթղթերի հայտարարագիր ներկայացնելը, բոլոր մաքսային գործառնությունները՝ սկսած հայտարարագրի գրանցումից մինչև ապրանքի բացթողումը, ավտոմատ ռեժիմով մաքսային մարմինների ծրագրային միջոցներով՝ առանց տեսուչների մասնակցության, իրագործելու հնարավորությունը և այլն: Այժմ իրագործելու ժամանակն է», – եզրափակել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարարը:

Ըստ Մուկայ Կադիրկուլովի, որպեսզի այս փաստաթղթում ամրագրված առաջադեմ նորմերը սկսեն բնականոն ռեժիմով գործել Միության ամբողջ տարածքում, ազգային մաքսային ծառայություններն ու ԱՏԳ կարգավորմանը ներգրավված այլ պետական գերատեսչությունները պետք է լուրջ աշխատանք կատարեն ծրագրային-տեխնիկական ու տեղեկատվական համակարգերի արդիականացման ուղղությամբ: